• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Երևանի տարբեր դպրոցների սաների այցը Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն։

19 հուլիսի, 2021

Հուլիսի 18-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հյուրընկալեց Երևանի տարբեր դպրոցների սաներին /25 դպրոցական/, որոնք «Summer school» ծրագրի շրջանակներում այցելել էին քաղաք Սանկտ-Պետերբուրգ։

Հանդիպմանը ներկա էին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդականներ Վազգեն Սարգսյանը և Մարիա Բաբայանը, Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը։

        Խորհրդական Վազգեն Սարգսյանը դպրոցականների համար էքսկուրս անցկացրեց հյուպատոսության շենքում, այնուհետև ներկայացրեց գլխավոր հյուպատոսության գործունեությունը, տեղեկացնելով որ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը գործում է 2000 թվականից և նրա գործունեության տարածքում բացի Սանկտ-Պետերբուրգից ընդգրկված են ՌԴ Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանի Լենինգրադի, Պսկովի, Կալինինգրադի, Վոլոգդայի, Արխանգելսկի մարզերը և Կարելիայի Հանրապետությունը:

Խորհրդական Մարիա Բաբայանը իր խոսքում նշեց Սանկտ-Պետերբուրգում հայության դերակատարությունը քաղաքի զարգացման գործում՝ պատմական տարբեր ժամանակահատվածներում։ Նա բարձր գնահատեց հայ համայնքի ծավալած գործունեությունը և նշեց որ հայությունը իր ակտիվ դերակատարությունն է ունեցել դեռևս քաղաքի հիմնադրման օրվանից։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը։

«Summer school» ի ներկայացուցիչ Մարիաննա Նաիկյանը իր խորհին շնորհակալությունը հայտնեց Վազգեն Սարգսյանին ընձեռնված հնարավորության համար՝ այցելել ՀՀ գլխավոր հյուպատոսություն։ Նա նշեց, որ Երևանի դպրոցականները մեծ տպավորություն են ստացել այս գեղեցիկ և պատմական քաղաքից։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: