• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Նկարիչ Խաչատուր Բելիի աշխատանքների ցուցահանդես Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում:

16 մարտի, 2020

Ս.թ. մարտի 13-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացավ նկարիչ Խաչատուր Բելիի գեղագիտական աշխատանքների անհատական, մեկօրյա ցուցահանդեսը: Քանի որ նախապես որոշված էր այդ օրը հյուպատոսությունում գումարել Սանկտ-Պետերբուրգում ուսանող հայազգի ուսանողների հերթական հավաքը, ցուցահանդեսի կազմակերպումը նաև նպատակ էր հետապնդում նրանց ներկայացնել անվանի նկարչին և ծանոթացնել նրա գործերի հետ:

Ներկայացնելով Խաչատուր Բելիին, Վազգեն Սարգսյանը նշեց, որ նրա գործերն այսօր ցուցադրվում են ոչ միայն Սանկտ-Պետերբուրգի հանրաճանաչ պատկերասրահներում ու թանգարաններում, այդ թվում և հանրահայտ ,,Ռուսական թանգարանում,, և Պետերգոֆի կենտրոնական գրադարանում, այև Էստոնիայի, Գերմանիայի, Իսպանիայի և այլ երկրների ցուցասրահներում և մշակութային կենտրոններում:

Նկարիչ Խաչատուր Բելին պատմեց իր մասին, ընգծելով իր՝ Հայաստանում ծնված լինելը և 40 տարուց ավելի Սանկտ-Պետերբուրգում ապրելը, իր աշխատանքների բազմուղղվածությունը՝ գեղանկար, քանդակ, ֆարֆորե իրերի նախշազարդում և այլն: Նա նաև նշեց, որ իր երկարամյա գործունեության ընթացքում առաջին անգամ ցուցահանդես է բացում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում և իր հուզմունքն ու երեխտագիտությունն արտահայտեց այդ առիթով:

Ցուցահանդեսն ուղեկցվեց ուսանողներից մեկի՝ ապագա բժիշկ Գևորգ Բաբայանի՝ հայկական մեղեդիների դուդուկով կատարմամբ:

Հանդիպման ընթացքում ուսանողների կողմից հարց բարձրացվեց մայրենի լեզվին չտիրապետող ուսանողների համար հայերեն լեզվի դասընթացներ կազմակերպել հյուպատոսության հովանավորությամբ, որն ընդունվեց որպես առաջարկություն՝ առաջիկայում քննարկելու նպատակով:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ ՊՆ միջազգային կառույցների հետ համագործակցության ստորաբաժանման ՌԴ ուսումնական խմբի ավագ սպա, փոխգնդապետ Սերգեյ Սրմիկյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: