• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Օրհնության արարողություն Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում:

13 փետրվարի, 2020

Ս.թ. փետրվարի 13-ին՝ ձեռամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, տեղի ունեցավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության օրհնության արարողություն: Հանդիսությանը մասնակցում էին Սանկտ-Պետերբուրգի և ՌԴ հյուսիս արևմտյան տարածաշրջանի հոգևոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանը, Սանկտ-Պետերբուրգի շրջանային հայ ազգային մշակութային ինքնավարության խորհրդի նախագահ Կարեն Մկրտչյանը, հայ համայնքի անդամներ և հոգևոր դասի մի քանի ներկայացուցիչ, ովքեր Մոսկվայից ուղեկցել էին արքեպիկոպոսին դեպի Սանկտ-Պետերբուրգ:

Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն իր խոսքում կարևորեց Հայաստանի պետական կառույցների և հայոց եկեղեցական կառույցների փոխադարձ նվիրվածությունը և փոխհամագործակցությունը, ընդգծելով դրա անհրաժեշտությունը հատկապես արտերկրում և, որպես նման հարաբերություններ պահպանող լավագույն օրինակներից մեկը, ի ցույց դրեց Սանկտ-Պետերբուրգը:

Գլխավոր հյուպատոսության խորհրդական Վազգեն Սարգսյանն իր և հյուպատոսության ողջ անձնակազմի խորին շնորհակալությունը հայտնեց արքեպիսկոպոսին, հավաստելով, որ փոխադարձ հարգանքի և համագործակցության մթնոլորտը գնալով ավելի է խորանում՝ ի շահ տարածաշրջանում բնակվող հայության և ի կատարումն Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունների:

Պաշտոնական մասին հաջորդեց հյուրասիրություն, որն ուղեկցվեց անկեղծ ու հետաքրքիր զրույցով Ռուսաստանում հայոց ինքնության պահպանման վերաբերյալ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: