• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայ ուսանողների հավաք Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում:

24 հունվարի, 2020
Ս.թ. հունվարի 24-ին Ս.Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ հանդիպում քաղաքի տարբեր բուհերում սովորող հայ ուսանողների հետ: Հայաստանից գործուղված կամ պարզապես հայազգի ավելի քան 30 ուսանող իրենց խնդիրները բարձրացրին, որոնք վերաբերում էին ինչպես ուսումնական գործընթացին, աշխատանքին, այնպես էլ ընտանեկան և կենցաղային ոլորտներին, նաև՝ փաստաթղթային հարցեր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսանողներից շատերը ապագա բժիշկներ և իրավաբաններ են, հավաքին մասնակցելու համար, որպես պատվավոր հյուր հրավիրված էին բժիշկ-մանկաբարձ, ՌԴ և ՀՀ գիտությունների ակադեմիայի անդամ, ակադեմիկոս Էդվարդ Այլամազյանը և հայտնի փաստաբան, ՌԴ-ում ՀՀ դեսպանի հասարակական կարգով խորհրդական Վահրամ Զախարյանը, ովքեր նույնպես խոստացան անել հնարավորինը՝ ուսանողներին հուզող հարցերին լուծում տալու ուղղությամբ: Խորհրդական Վազգեն Սարգսյանը ներկայացրեց հյուպատոսության գործունեության ուղղությունները, շեշտադրում կատարելով ուսանողների հետ աշխատանքին: Հանդիպումը նաև ճանաչողական բնույթ ունեցավ, քանի որ ուսանողներից շատերը առաջին անգամ էին լինում հյուպատոսարանում, նաև առաջին անգամ էին հանդիպում միմյանց: Եղան բազմաթիվ առաջարկություններ, որոնք իրագործելու համար որոշվեց ստեղծել Սանկտ-Պետերբուրգի բուհերում ուսումնառություն ստացող հայ ուսանողների խորհուրդ, որը մշտական աշխատանքային շփում կունենա հյուպատոսության աշխատակազմի հետ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: