• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված միջոցառում Սանկտ-Պետերբուրգում

23 սեպտեմբերի, 2019
Ս.թ. սեպտեմբերի 23-ին Սանկտ-Պետերբուրգում Տավրիդյան պալատի Եկատերինինսկի դահլիճում ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն նվիրված ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձին: Ընդունելությանը մասնակցում էին Սանկտ-Պետերբուրգի Կառավարության, Լենինգրադի, Կալինինգրադի և Վոլոգդայի մարզերի իշխանությունների ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ՌԴ գիտական և մշակութային հայտնի գործիչներ, ՌԴ Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում հայ համայնքի ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ուսանող հայ սպաներ, կուրսանտներ, հոգևորականներ և այլոք: Ընդունելությանը ելույթով հանդես է եկել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վազգեն Սարգսյանը, ով անդրադառձել է ՀՀ անկախության 28-ամյա կարևոր փուլերին, և շնորհակալություն հայտնել արարողությանը մասնակցած պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այնուհետև ելույթներով հանդես են եկել Սանկտ-Պետերբուրգի Կառավարության արտաքին կապերի կոմիտեի ղեկավարի տեղակալ Անդրեյ Խլուտկովը, Սանկտ-Պետերբուրգի կառավարության ազգամիջյան հարաբերությունների և միգրացիոն քաղաքականության իրականացման կոմիտեի ղեկավարի տեղակալ Վադիմ Օկրուշկոն, Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատգամավոր Դմիտրիյ Տուգովը, Լենինգրադի մարզի արտաքին կապերի կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Իննա Բիգոցկայան, Սանկտ-Պետերբուրգի և Հյուսիս արևմտյան տարածաշրջանի հոգևոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանը: ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ գլխավոր հյուպատոսությանը և ողջ հայ ժողովրդին շնորհավորական ուղերձներ և մաղթանքներ են հղել Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը, Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն, Վոլոգդայի մարզի Նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը: Ողջ երեկոյի ընթացքում հյուրերը հնարավորություն են ունեցել տեսնել Սանկտ-Պետերբուրգի նկարիչ և քանդակագործ Տիգրան Հակոբյանի նկարները և քանդակները: Այնուհետև տեղի է ունեցել համերգ՝ հայ համայնքի «Նաիրի» պարային համույթի սաների մասնակցությամբ: Վերջում տեղի է ունեցել տոնական ընդունելություն:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: