• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Սանկտ-Պետերբուրգ:

16 սեպտեմբերի, 2019
Ս.թ. սեպտեմբերի 12-ին կայացել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Սանկտ-Պետերբուրգ: Առավոտյան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վազգեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել և ծաղիկներ են խոնարհել Սանկտ-Պետերբուրգի Վասիլեօստրովսկի շրջանի «Կամսկի» այգում տեղադրված Կոմիտաս վարդապետի հուշարձանին։ Այնուհետև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը այցելել է Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նոր շենք, շրջայց կատարել գլխավոր հյուպատոսությունում և ծանոթացել գլխավոր հյուպատոսության պայմաններին: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վազգեն Սարգսյանը քննարկել են ՌԴ Հյուսիս-արևմտյան տարածաշրջանում բնակվող ՀՀ քաղաքացիներին առնչվող խնդիրներ: Այնուհետև տեղի է ունեցել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության Միջազգային հարաբերությունների և միգրացիոն քաղաքականության իրականացման կոմիտեի նախագահ Օլեգ Կապիտոնովի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայկական սփյուռքի ներուժին, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայիս վիճակին: Օլեգ Կապիտոնովը նշել է, որ տեղի համայնքն աչքի է ընկնում իր կազմակերպվածությամբ, ջերմ հարաբերություններով և խաղաղ համակեցությամբ: Երեկոյան «Վերնատուն» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Զարեհ Սինանյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վազգեն Սարգսյանը, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պողոս աբեղա Վարդանյանը, հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը և Սանկտ-Պետերբուրգում Երևանի ներկայացուցիչ Արմենակ Կարապետյանը,: Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի աշխատանքը, գործառույթները, սպասվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Սփյուռքի հանձնակատարը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների ամենատարբեր ոլորտներին վերաբերվող հարցերին:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: