• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի հրաժեշտի ուղերձը հայ համայնքին

28 հունիսի, 2019
Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ ավարտվեց իմ՝ որպես գլխավոր հյուպատոսի գործունեության ժամկետը Սանկտ-Պետերբուրգում և Ռուսաստանի Դաշնության Հյուսիսարևմտյան տարածաշրջանում: Նախ ուզում եմ հավաստիացնել, որ ինձ համար մեծ պատիվ էր այս տարիների ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը այս կարևորագույն տարածաշրջանում և Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաքում: Կարծում եմ, որ նշված ժամանակահատվածում մենք ձեր հետ միասին ունեցանք բազմաթիվ ձեռքբերումներ ու նվաճումներ, նշեմ դրանցից մի քանիսը: Սանկտ Պետերբուրգի կենտրոնական մասում Հայաստանի Հանրապետությունը 49 տարով անվարձահատույց այլևս ունի իր ներկայանալի գլխավոր հյուպատոսությունը, որով հիրավի կարող է հպարտանալ յուրաքանչյուր հայ: Այն ձեռք բերվեց մեծ ջանքերի գնով և իհարկե վերանորոգվեց ու կահավորվեց հիմնականում հայ համայնքի ուժերով: Այսօր Սանկտ Պետերբուրգի գեղեցիկ այգիներից մեկում (Կամսկի այգում) վեր է խոյանում Կոմիտաս Վարդապետի հոյակերտ հուշարձանը, որն արդեն դարձել է մեզ համար նվիրական օրերին խորհրդանշական հավաքատեղի: Մեկ տարուց ավելի է, որ Սանկտ Պետերբուրգի թիվ 259 պետական դպրոցն անվանակոչվել է հայազգի քաղաքական գործիչ Լորիս Մելիքովի անունով, որը Ռուսաստանի Դաշնությունում բացառիկ իրողություն է: Ռուսաստանի Դաշնության հյուսիսարևմտյան շրջաների բոլոր մարզկենտրոններում կանգնեցվեցին հայկական խաչքարեր և հուշարձաններ, և այդ շրջանների մեծ մասը այսօր փոխհամագործակցության պայմանագրեր են կնքել և սերտ կապի մեջ են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզերի ու քաղաքների հետ: Իհարկե ընթացքի մեջ են կիսատ մնացաց ևս բազմաթիվ նախաձեռնություններ ու ծրագրեր, սակայն ես վստահ եմ, որ հայրենանվեր աշխատանքով դրանք ևս մոտ ապագայում կիրականացվի: Օգտվելով առիթից իմ երախտագիտությունն եմ հայտնում հայ համայնքի ղեկավարին, մեր հայ եկեղեցու սպասավորներին, քաղաքապետարանի ներկայացուցչին, տարբեր բարեգործներին, երիտասարդական կազմակերպություններին, ամբողջ հայ համայնքին, որոնք իրենց հայրենանվեր գործունեությամբ միշտ էլ գործուն օժանդակություն են ցուցաբերել մեր ծրագրերին ու նախաձեռնություններին․ Նրանց շնորհիվ է նաև, որ Սանկտ Պետերբուրգում հայությունը գնալով էլ ավելի խորը հարգանք ու պատիվ է վայելում ռուս հասարակության մոտ: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում տարածաշրջանի տարբեր ռազմական բուհերում ուսանող մեր սպաներին ու կուրսանտներին, որոնց օրինակելի վարքագծով մենք միշտ հպարտացել ենք և միշտ բարձր են պահել հայոց բանակի պատիվը: Հավաստիացնում եմ բոլորիդ, որ մեր համատեղ աշխատանքը անշուշտ ոգեշնչում և կոչում է նորանոր ձեռքբերումների: Բարին ընդ ձեզ: Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Հրայր Կարապետյան
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: