• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի միջոցառումներ Սանկտ-Պետերբուրգում:

24 ապրիլի, 2019
Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Սանկտ-Պետերբուրգում ս.թ. ապրիլի 24-ի առավոտյան Սանկտ-Պետերբուրգի Վասիլեօստրովսկի շրջանի «Կամսկի» այգում գտնվող Կոմիտաս Վարդապետի հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհվեցին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ-Պետերբուրգի կառավարության, Սանկտ-Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ուսանող հայ սպաների և զինվորների և հայ համայնքի կողմից: Կեսօրին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ Սանկտ-Պետերբուրգի Կրոնի պատմության թանգարանում տեղի ունեցավ Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի կողմից նվիրաբերած խաչքարի բացման արարողություն, որը մշտական ցուցադրման կներկայացվի Կրոնի թանգարանում: Միջոցառմանը մասնակցում էին նաև Սանկտ-Պետերբուրգի Կառավարության Ազգամիջյան հարաբերությունների և միգրացիոն քաղաքականության իրականացման կոմիտեի ղեկավարի տեղակալ Վադիմ Օկրուշկոն, Սանկտ-Պետերբուրգի և Հյուսիս արևմտյան տարածաշրջանի հոգևոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանը, Սանկտ-Պետերբուրգում հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը և այլոք: Այնուհետև Սբ. Կատարինե Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակներին, որից հետո եկեղեցու բակում համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մոմերով խաչ պատրաստեցին, որը կոչված էր հավերժացնելու ցեղասպանության զոհերի հիշատակը: Մոմավառությունից հետո Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցու բակում տեղի ունեցավ հանրահավաք: Հանրահավաքին ելույթներով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ-Պետերբուրգում հույների, ասորիների և այլ համայնքների ներկայացուցիչներ, հասարակական և մշակույթի գործիչներ: Հանրահավաքիից հետո հայ համայնքի «Վերնատուն» մշակութային կենտրոնում բացվեց Հայոց Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված էին Սանկտ-Պետերբուրգի հայ նկարիչների աշխատանքներ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: