• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ապրիլի 18-ից 20-ը կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Սանկտ-Պետերբուրգ:

21 ապրիլի, 2019
Ս.թ. ապրիլի 18-ից 20-ը կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Սանկտ-Պետերբուրգ: Պատվիրակության կազմում էին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Գոռ Գեւորգյանը եւ Անուշ Բեղլոյանը: Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 19-ին այցելել է Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցի, այնուհետեւ շրջայց կատարել հայկական կիրակնօրյա դպրոցում և ջերմ հանդիպում ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ-Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը, Սանկտ-Պետերբուրգում հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը: Արարատ Միրզոյանը համայնքին ներկայացրել է թավշյա հեղափոխության սկզբունքներն ու արժեքները, որոնց հավատարիմ է իշխանության եկած քաղաքական ուժը, երկրի առաջնահերթությունները, կիսվել առկա խնդիրներով: Անդրադառնալով Սփյուռքի հետ հարաբերություններին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ այդ հարաբերությունները չափազանց կարևոր են իրենց համար եւ տարիներ ի վեր Սփյուռքին միայն օգնության հասնող ձեռք դիտարկելու դիրքորոշումը պետք է փոխարինվի հավասար համագործակցության մոտեցմամբ: Ազգային ժողովի նախագահն ու պատվիրակության անդամները պատասխանել են համայնքի ներկայացուցիչների՝ կրթությանը, առողջապահությանը, տնտեսությանը, դատական համակարգին, արտաքին քաղաքականությանն ու հասարակական կյանքի այլ ոլորտներին վերաբերող ամենատարբեր հարցերին: Ապրիլի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և պատվիրակության անդամները Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի ուղեկցությամբ այցելել և ծաղիկներ են խոնարհել Սանկտ-Պետերբուրգի Վասիլեօստրովսկի շրջանի «Կամսկի» այգում տեղադրված Կոմիտաս վարդապետի հուշարձանին։ Այնուհետև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և պատվիրակության անդամները այցելել են Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նոր շենք, շրջայց կատարել Գլխավոր հյուպատոսությունում և ծանոթացել Գլխավոր հյուպատոսության պայմաններին:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: