• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Մարտի 13-ին Սանկտ-Պետերբուրգի «Վերնատուն» հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Ռուս-հայկական մշակութային տարածք» գիտաժողովը:

13 մարտի, 2019
Մարտի 13-ին Սանկտ-Պետերբուրգի «Վերնատուն» հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Ռուս-հայկական մշակութային տարածք» գիտաժողովը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, այնուհետև ելութ ունեցան Սանկտ-Պետերբուրգի միջազգային հարաբերությունների և միգրացիոն քաղաքականության իրականացման կոմիտեի առաջին տեղակալ Վադիմ Օկրուշկոն, Սանկտ-Պետերբուրգի տարածաշրջանային հայ ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը: Գիտաժողովի մասնակիցները քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև մշակութային համագործակցության տարբեր ոլորտներ, որոնք վերաբերվում են համատեղ նախագծերի, ցուցահանդեսների, հետազոտությունների, սեմինարների անցկացմանը: Մասնակիցները կարևորել են Սանկտ-Պետերբուրգի հայ ազգային-մշակութային միավորումների ակտիվ մասնակցությունը Սանկտ Պետերբուրգի մշակութային կյանքում: Գիտաժողովի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանային հայ ազգային-մշակութային ինքնավարության և մշակույթի գործիչների ռուսական ստեղծագործական միության միջև ստորագրվեց համաձայնագիր: Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայ նկարիչ Ռուբեն Զախարյանի (1901-1992թթ.) ստեղծագործություններին:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: