• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հունվարի 26-ին Սանկտ-Պետերբուրգի Պիսկարյովսկի պանթեոնում տեղի ունեցավ Լենինգրադի նացիստական շրջափակումից ամբողջական ազատագրման 75-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն:

26 հունվարի, 2019
Հունվարի 26-ին Սանկտ-Պետերբուրգի Պիսկարյովսկի պանթեոնում տեղի ունեցավ Լենինգրադի նացիստական շրջափակումից ամբողջական ազատագրման 75-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն: Հանդիսավոր արարողությանը ծաղկեպսակ դրվեց Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից՝ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ, ինչպես նաև ՌԴ Պետդումայի, Սահմանադրական դատարանի, Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի և այլ բարձրաստիճան այրերի կողմից: Երեկոյան Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի կառավարական ընդունելությունների տանը տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Լենինգրադի շրջափակման ամբողջական ազատագրման 75-ամյակին։ Պաշտոնական ելույթներ ունեցան Սանկտ-Պետերբուրգի կառավարության ներկայացուցիչներ, ՌԴ նահանգապետեր, դեսպաններ: Սանկտ-Պետերբուրգի դիվանագիտական կորպուսի կողմից ելույթ ունեցավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Անդրադառնալով Լենինգրադի շրջափակման ճեղքման հերոսական էջերին՝ նա անդրադարձավ նաև հայության դերակատարությանը և փաստեց, որ Լենինգրադի պաշտպանությանը մասնակցել են տասնյակ հազարավոր հայեր, որոնցից հազարավորները զոհվել են: «Լենինգրադի պաշտպանները հաղթեցին, որովհետև նրանք պայքարում էին հանուն արդար գոյատևման, հանուն իրենց հայրենիքի հողի ու քաղաքի, հանուն իրենց պատմական մշակույթի ու հանուն իրենց արժանապատվության»,- իր ելույթում նշեց Հրայր Կարապետյանը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: