• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի տեղակալ Աննա Միտյանինայի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան՝ «Սանկտ-Պետերբուրգի օրերը Երևանում» միջոցառումներին մասնակցելու նպատակո

28 հունիսի, 2018
Ս.թ. հունիսի 26-28-ը Երևանում անցկացվող «Սանկտ-Պետերբուրգի օրերը Երևանում» միջոցառումներին մասնակցելու նպատակով Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի տեղակալ Աննա Միտյանինայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Հայաստան: Պատվիրակության կազմում են եղել Սանկտ-Պետերբուրգի Կառավարության գիտության և բարձրագույն դպրոցի Կոմիտեի առաջին տեղակալ Իրինա Գանուսը, Սանկտ-Պետերբուրգի Կառավարության երիտասարդության քաղաքականության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության Կոմիտեի առաջին տեղակալ Բոգդան Զաստավնին, տուրիզմի, մշակույթի և առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ: Պատվիրակությանը Հայաստանում ուղեկցել է Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Պաշտոնական այցով Երևանում գտնվող Սանկտ- Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինայի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին: Այնուհետև տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինայի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են նաև Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը և Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը: Հանդիպմանը կողմերը համոզմունք են հայտնել, որ այս այցն իր հերթին կնպաստի երկու քաղաքների միջև առկա փոխգործակցության և գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը և գործնական նոր որակ կհաղորդի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ծրագրերի իրականացմանը:: Երևանում Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի տեղակալ Աննա Միտյանինային ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հանդիպմանը քննարկվել են բժիշկների վերապատրաստման, փորձի փոխանակման կարևորությունը, ընդգրկելով նաև մանկական տրավմատոլոգիայի, վերարտադրողական առողջությանն առնչվող հարցեր, ինչպես նաև բժշկական զբոսաշրջության զարգացման և այլ համատեղ ծրագրերի մշակման հնարավորությունները: Կողմերը դրական են գնահատել ներկայումս ակտիվ համագործակցությունը մասնավորապես, մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում: Երևանում անցկացվող Սանկտ-Պետերբուրգի օրերը միջոցառումների շրջանակում «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում տեղի է ունեցել «Առևտրատնտեսական համագործակցություն» թեմայով կլոր սեղան-քննարկում: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, Սանկտ Պետերբուրգի գործարարության զարգացման և աջակցման կենտրոնի փոխտնօրեն Մաքսիմ Պոդլեսնին, Երևանի և ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Կողմերը նշել են, որ ամենամյա այս հանդիպումները միտված են հայ-ռուսական համատեղ նախագծերի ստեղծմանն ու աջակցմանը: Կլոր սեղանի ընթացքում ներկայացվել են Սանկտ-Պետերբուրգի և Երևանի գործարարության զարգացման և աջակցման կենտրոնների և ընդհանրապես գործարար միջավայրի մասին պատմող հոլովակներ, ծավալվել է ոլորտային մասնագիտական քննարկում, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ: - «Քաղաքային զբոսաշրջության զարգացման հեռանկարները» խորագրով կլոր- սեղան քննարկում: Հանդիպմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, Սանկտ Պետերբուրգի տուրիզմի զարգացման կոմիտեի «Քաղաքային զբոսաշրջային տեղեկատվական բյուրոյի» կազմակերպչական բաժնի պետ Յուլիա Սախարովան, տուրիստական ընկերությունների, հյուրանոցների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել Երևանի և Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջային ներուժի ընդլայնման և սոցիալական գովազդների փոխանակման հարցեր: - «Կրթության ոլորտում համագործակցություն» խորագրով կլոր-սեղան քննարկում: Երկու քաղաքների կրթության ոլորտի պատասխանատուները քննարկել են դպրոցների միջև հետագա համագործակցության, միջոցառումների և փոխայցերի հետ կապված հարցեր: Հանդիպման ընթացթում ստորագրվել է Երևանի և Սանկտ-Պետերբուրգի դպրոցների միջև համագործակցության 2018-2019 ուսումնական տարվա աշխատանքային պլանը: Այցի ընթացքում Երևանի քաղաքապետարանի ներայացուցիչները և Սանկտ Պետերբուրգի Կառավարության անդամները ծաղիկներ են խոնարհել պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել բլոկադային զոհ դարձած հարյուրհազարավոր մարդկանց հիշատակին: «Սանկտ-Պետերբուրգի օրերը Երևանում» միջոցառումների ընթացքում Երևանի Առնո Բաբաջանանի անվան ֆիլարմոնիայի փոքր դահլիճում տեղի ունեցել համերգ, որի ընթացքում ելույթ է ունեցել պետերբուրգյան «Էսսե կվինտետ» ստեղծագործական խումբը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: