• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հանդիսավոր ընդունելություն նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանին:

29 մայիսի, 2018
Ս.թ. մայիսի 29-ին Սանկտ-Պետերբուրգի «Ամրոց» համալիրում ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանին: Ընդունելությանը մասնակցում էին Սանկտ-Պետերբուրգի Կառավարության, Սանկտ-Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչության, Լենինգրադի և Վոլոգդայի մարզերի իշխանությունների, ք. Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի մարզի Օրենսդիր մարմինների, ԱՊՀ ՄԽՎ-ի ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, գիտական և մշակութային հայտնի գործիչներ, ՌԴ Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում հայ համայնքի ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգում ուսանող ՀՀ բանակի սպաներ և կուրսանտներ, հոգևորականներ: Ընդունելությանը ելույթով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով ելույթում անդրադարձավ Հայաստանի Առաջին Հանրապետությանը պատմությանը, պատմական և վերջին քաղաքական իրողություններին: Իր ելույթում գլխավոր հյուպատոսը մասնավորապես ընդգծեց. «Հայաստանի Հանրապետությունը գնահատում է Ռուսաստանի Դաշնության այն հավասարակշիռ պահվածքը, որը դրսեվորվեց Հայաստանում ժողովրդային շարժման օրերին: Ինչպես օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց, որ ՀՀ-ն և ՌԴ-ն ռազմավարական դաշնակցային հարաբերությունները եղել և մնում են մեզ համար առաջնային և Հայաստանում այս մասին կա կոնսենսուս: Այդ հարաբերությունները էլ ավելի պետք է սերտանան օգտագործելով թե Եվրասիական տնտեսական միության հնարավորությունները և թե ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր ռազմատեխնիկական համագործակցությունը և թե միջռեգիոնալ հորիզոնական կապերը: Հայաստանում, որ քաղաքական ուժն էլ գա իշխանութան նա պարտավոր է ելնել հենց այս իրողությունից: ՀՀ իշխանություները այսօր ևս հաստատում են իրենց պատրաստակամությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու Ղարաբաղի հակամարտության խնդիրը՝ միջազգային ընդունված նորմերին համապատասխան սակայն որին Նախագահ Ի. Ալիևը ի լուր աշխարհի հայտարարում է «թե Երևանը ևս Ադրբեջանի տարածք է»: Կարծում ենք երկխոսության համար սա անընդունելի պահվածք է: ՀՀ-ը ինչպես երբեք այսօր էլ ավելի է վճռական պաշտպանելու հայության անվտանգությունը ՀՀ-ում և Արցախում, էլ ավելի է վճռական արդարության վրա հիմնված տնտեսական, իրավական համակարգի կատարելագործմանը և էլ ավելի է զարգացնելու ու խորացնելու բարեկամ ու դաշնակից երկրների հետ կապերի ու փոխադարձ հարգանքի ու շահերի գիտակցմամաբ փոխշահավետ համագործակցությունը և առաջին հերթին մեր դարավոր բարեկամ ռուս ժողովրդի հետ»: Այնուհետև ելույթներով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգի Կառավարության փոխնահանգապետ Աննա Միտյանինան, Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր մարմնի միջազգային հարցերով վարչության ղեկավար Վատանյառ Յագյան, Լենինգրադի մարզի արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Անդրեյ Մինինը, Լենինգրադի մարզի Օրենսդիր մարմնի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պուլաևսկին և ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Զապեվալովը: Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ գլխավոր հյուպատոսին և ողջ հայ ժողովրդին շնորհավորական ուղերձներ և մաղթանքներ էին հղել Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն, Վոլոգդայի մարզի Նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը և Կալինինգրադի նահանգապետի պաշտոնակատար Եվգենի Զինիչևը: Վերջում տեղի ունեցավ համերգային ծրագիր և հանդիսավոր ընդունելություն:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: