• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Փետրվարի 25-ին Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը նշեց Սումգայիթի ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը:

25 փետրվարի, 2018
Փետրվարի 25-ին Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը նշեց Սումգայիթի ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը: Առավոտյան Սբ. Կատարինե Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց զոհերի հիշատակին նվիրված պատարագ: Միջոցառմանը մասնակցեցին Սանկ-Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, հյուպատոսության աշխատակիցներ, Սանկտ-Պետերբուրգի բարձրագույն զինվորական ուսումնական հաստատություններում սովորող հայ սպաներ և կուրսանտներ, Սանկտ-Պետերբուրգի հայտնի գիտական և մշակութային գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Պատարագի ավարտից հետո ծաղիկներ դրվեցին Սբ. Կատարինե Հայ Առաքելական եկեղեցու բակում տեղադրված խաչքար հուշարձանին: Միևնույն ժամանակ երիտասարդական կազմակերպությունները ինչպես ամեն տարի Նևսկի պողոտայի վրա տեղադրել էին Սումգայիթի ոճրագործությունները դատապարտող պաստառներ, գրավելով անցորդների ուշադրությունը: Այնուհետև Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի մշակութային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Սումգաիթի զոհերի հիշատակին նվիրված երեկո: Երեկոյին բացման խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, որը անդրադառնալով Սումգայիթի ոճրագործություններին դատապարտեց Ադրբեջանի իշխանությունների հայատյած քաղաքականությունը, որը շարունակվում է մինչ այսօր և շեշտեց, որ նմանօրինակ հանցագործությունները ժողովրդի, ազգի, մարդկության դեմ պետք է ժամանակին իրենց արժանի գնահատականը ստանան համայն մարդկության կողմից: Միջոցառման վերջում ցուցադրվեց «Սովորական ցեղասպանություն» ֆիլմը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: