• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սանկտ-Պետերբուրգում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի մասնակից անդամ պետությունների միջոցառումների աշխատանքային խմբի քննարկում:

07 փետրվարի, 2018
Փետրվարի 07-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը մասնակցեց Սանկտ-Պետերբուրգում Ֆրանսիական ինստիտուտի կողմից կազմակերպված 2018թ. մարտի 7-ից ապրիլի 6ը Սանկտ-Պետերբուրգում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի մասնակից անդամ պետությունների միջոցառումների աշխատանքային խմբի քննարկմանը: Քննարկմանը ներկա էին Բելգիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Շվեցարիայի գլխավոր հյուպատոսները և Սանկտ-Պետերբուրգում Ֆրանսիական ինստիտուտի տնօրենը: Բացման խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Ալեն Էլուն, ով շնորհակալություն հայտնեց գլխավոր հյուպատոսներին մասնակցության համար և ներկայացրեց քննարկման թեմաները: Այնուհետև խոսքը տրվեց Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանին: Գլխավոր հյուպատոսը իր ելույթում նշեց, որ 2017թ. նոյեմբերի 26-ին Փարիզում կայացած Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության 34-րդ նախարարական համաժողովում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է 2018թ. Երևանում Ֆրանկոֆոնիայի Գագաթնաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը, և տեղեկացրել որ Ֆրանկոֆոնիայի Երևանյան Գագաթնաժողովը անցկացվելու է 2018թ. հոկտեմբերի 11-ից 12-ը: Հրայր Կարապետյանը տեղեկացրեց ներկաներին, որ Երևանյան Գագաթնաժողովի կարգախոսն է «ապրել միասին», այն լինելու է նոր հիմնական փաստաթղթի՝ Երևանյան պակտի հիմքը, որը կարտացոլի ֆրանկոֆոնիայի ընդհանուր արժեքները `մարդու իրավունքների և ժողովրդների պաշտպանությունը, ժողովրդավարությունը, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, ինչպես անհանդուրժողականության, խտրականության և ատելության դեմ պայքարը: Այնուհետև ելույթներով հանդես եկան Բելգիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Շվեցարիայի գլխավոր հյուպատոսները, որոնք ներկայացրեցին իրենց երկրների Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության սույն թվականին անցկացվելիք ծրագրերը, որն ընդգրկում էր կինոփառատոն, դասական և ժամանակակից երաժշտության համերգներ, ֆրանսերեն լեզվի թելադրության մրցույթներ և վիկտորինաներ, գիտական կոնֆերանսներ և թատերական բեմադրություններ: Քննարկմանը ներկա էին նաև Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ԶԼՄ ներկայացուցիչներ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: