• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Վոլոգդայի նահանգապետի պաշտոնական այցը Հայաստան:

19 դեկտեմբերի, 2017
Ս.թ դեկտեմբերի 16-19 ՌԴ Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով այցելել է Հայաստան՝ Արմավիրի մարզի և Վոլոգդայի նահանգի կառավարության միջև 2016 թվականին ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում: Պատվիրակության կազմում էին նահանգապետի տեղակալներ Անտոն Կոլցովը և Եվգենի Բոգոմազովը, Չերեպովեցի քաղաքապետ Սերգեյ Վորոպանովը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Վոլոգդայի մարզի գյուղատնտեսության և արդյունաբերական ռեսուրսների, տնտեսական զարգացման, անտառային տնտեսության, տուրիզմի և մշակույթի զարգացման կոմիտեների փոխնախագահներ, ինչպես նաև գյուղատնտեսության, բիզնեսի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Դեկտեմբերի 16-ին երկկողմ փոխհամագործակցությունն ընդլայնելու և այն զարգացման նոր հարթության վրա դնելու նպատակով ՀՀ Արմավիրի մարզպետի և Վոլոգդայի նահանգապետի կողմից ստորագրվել է Արմավիրի մարզի և Վոլոգդայի կառավարության 2018-2020 թվականների համագործակցության ծրագիրը: Այնուհետև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի ուղեկցությամբ նահանգապետի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է մարզի արտադրական ձեռնարկությունների կողմից ներկայացված տեսականուն: Դեկտեմբերի 18-ին Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Վոլոգդայի մարզի Չերեպովեց քաղաքում հայկական եկեղեցու կառուցման ծրագրի հարցը: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակությամբ նշել է, որ առաջին քայլերն արդեն իսկ ձեռնարկվել են և Մայր Աթոռի կողմից հաստատվել է եկեղեցական համալիրի նախագիծը: Այնուհետև պաշտոնական այցով Երևանում գտնվող Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովի գլխավորած պատվիրակությունը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց Մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին: Կեսօրին Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը Երևանի «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում մասնակցել են Վոլոգդայի նահանգում արտադրված ապրանքների շնորհանդեսին: Երեկոյան Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովին ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Ողջունելով հյուրին՝ ՀՀ Նախագահը կարևորել է հայ-ռուսական միջպետական հարաբերությունները և փոխգործակցությունը Հայաստանի մարզերի և Ռուսաստանի նահանգների միջև: Այդ համատեքստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել Արմավիրի մարզի և Վոլոգդայի նահանգի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին 2016թ. համաձայնագրի ստորագրումից հետո կարճ ժամանակահատվածում տարբեր ուղղություններով հաստատված համագործակցության կապակցությամբ, որի արդյունքներից են ապրանքաշրջանառության նկատելի աճը, մշակութային կապերի ակտիվացումը և երկկողմ կապերի ընդլայնման ուղղությամբ ձեռքբերված նոր պայմանավորվածությունները: Վոլոգդայի նահանգապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար: Նահանգապետը ընդգծել է, որ արդյունավետ միջտարածաշրջանային կապերը երկարաժամկետ ամուր համագործակցության լավագույն գրավականն են, և կարևորել է այդ կապերի խորացման ուղղությամբ հետևողական աշխատանքը: Օլեգ Կուվշիննիկովը ներկայացրել է իր հայաստանյան այցի հագեցած ծրագիրը, որի շրջանակներում համագործակցության նոր փաստաթղթեր են ստորագրվել, համատեղ նոր նախաձեռնությունների վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռքբերվել:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: