• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական փակման հանդիսավոր արարողություն Սանկտ-Պետերբուրգում

23 նոյեմբերի, 2017
Ս.թ. նոյեմբերի 23-ին Սանկտ-Պետերբուրգի ակադեմիական կապելլայում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը նվիրված էր Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակին: ՌԴ-ում Հայաստանի մշակութային օրերի պաշտոնական փակման արարողությանը ելույթներով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը և Սանկտ-Պետերբուրգի կառավարության մշակույթի կոմիտեի նախագահ Կոնստանտին Սուխենկոն: Իր ելույթում նախարար Արմեն Ամիրյանը նշեց. «Մշակույթը տարբեր ազգերի փոխհարաբերությունների հենց այն միջազգային լեզուն է, որն ամենաուղիղ, ամենաշիտակ և ամենակարճ ճանապարհն է դեպի սրտեր ու հոգիներ: Ես համոզված եմ, որ այս մշակութային օրերից հետո ոչ միայն մշակութային հարաբերությունները կլավանան, այլ ընդհանրապես երկու ժողովուրդների բարեկամությունը կարող է նոր շունչ ու թափ ստանալ»: Ողջունելով հյուրերին՝ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը նշեց. «Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի հրաշալի մարաթոնը նվիրված է մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Իհարկե, ռուս-հայկական բազմադարյա հարաբերությունների պատմության համատեքստում, որոնք ունեն իրենց ավանդույթները, խոր արմատները և ուժեղ կապերը, ներկայիս հոբելյանը միայն առիթ է նոր հանդիպումների և շփումների, ինչպես նաև նոր նախագծերի քննարկման համար: Մշակույթի օրերն ավարտվում են, բայց մենք չենք տխրում, քանի որ հետևելու են նոր ցուցահանդեսներ և համերգներ, նոր բեմականացումներ և մշակույթի գործիչների ելույթներ: Միմիայն մշակույթն է ի զօրու լցնել մեր առօրյան հույզերի և գույների հարուստ բազմերանգով»: Սանկտ-Պետերբուրգի կառավարության մշակույթի կոմիտեի նախագահ Կոնստանտին Սուխենկոն ընթերցեց Սանկտ-Պետերբուրգի Նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոի ուղերձը: Միջոցառման փակման պաշտոնական արարողությանը Սանկտ-Պետերբուրգի պետական ակադեմիական կապելլայում եզրափակիչ համերգային ծրագրով հանդես եկան Վահագն Հայրապետյանի ջազային կվինտետը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը: Միջոցառմանը ներկա էին Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի մարզի կառավարությունների ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ և դիվանագետներ, ռուս մտավորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: