• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սանկտ-Պետերբուրգում կայացավ ամերիկահայ հեղինակ Աննա Աստվածատրյան-Թերկոտտի «Արտաքսում. Ոչ մի տեղ» գրքի շնորհանդեսը:

14 նոյեմբերի, 2017
Ս.թ. նոյեմբերի 14-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը հայկական ազգամշակութային ինքնավարության «Վերնատուն» մշակութային կենտրոնում մասնակցեց ամերիկահայ հեղինակ Աննա Աստվածատրյան-Թերկոտտի «Արտաքսում. Ոչ մի տեղ» գրքի շնորհանդեսին: Աննա Աստվածատրյան-Թերկոտտի գիրքը իր գրական ժանրում կարելի է բնութագրել որպես տասնամյա մի աղջկա օրագիր, որը մոտ 30 տարի առաջ ստիպված է եղել «քայլել տանջանքների միջոցով» Բաքվից արտաքսվելու ճանապարհին: «Իմ մանկությունը երջանիկ էր, արևկող, գունեղ և առատ որքան հնարավոր էր դա Խորհրդային Միությունում ժամանակ: Ամեն հիշողություն մինչեւ 1988 - երջանիկ էր: Բայց իմ ընտանիքի պատմությունը խաղաղ չէր", - նշեց է գրքի հեղինակը, հիշելով 1988-1992 թվականներին Ադրբեջանի հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները: Շնորհանդեսին ելույթ ունեցավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Նա նշեց, որ Բաքվում, Սումգաիթում, Կիրովաբադում, Գետաշենում և այլ հայաբնակ վայրերում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, որը շարունակվում է նաև հիմա, լավագույն ապացույցն է նրա, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Շնորհանդեսին ներկա էին Սանկտ-Պետերբուրգի տարածաշրջանային հայ ազգամշակութային ինքնավարության ղեկավար Կարեն Մկրտչյանը, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ռուս մտավորականներ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: