• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սանկտ-Պետերբուրգում ս.թ. հոկտեմբերի 12-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանատան և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվեց «ОК Армения» խորհագրով միջոցառում:

15 հոկտեմբերի, 2017
Ս.թ. հոկտեմբերի 12-ին Սանկտ-Պետերբուրգի Լոտե Պլազա հյուրանոցի հանդիսավոր դահլիճներից մեկում Ռուսաստանում ՀՀ դեսպանատան և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվեց «ОК Армения» խորհագրով միջոցառում-շնորհանդես նվիրված Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչություններին: Շնորհանդեսին ներկա էին Սանկտ-Պետերբուրգում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանը, Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ-Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Զապեվալովը, Սանկտ-Պետերբուրգի Կառավարության արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Եվգենի Գրիգորևը, Սանկտ-Պետերբուրգի զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանա Գվիչիան, Սանկտ-Պետերբուրգի շուրջ 90 զբոսաշրջային կազմակերպությունների, հյուրանոցային համալիրների և զբոսաշրջային տեղեկատվական գործակալությունների ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագետներ, և այլոք: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: Ողջունելով ներկաներին՝ Դեսպանը նշեց, որ նման տիպի միջոցառումները ավելի են խորացնում Հայաստանի և Ռուսաստանի միջև զբոսաշրջության կապերը, և հնարավորություն տալիս տվյալ դեպքում ՌԴ Հյուսիսային մայրաքաղաքի զբոսաշրջության ոլորտի խոշորագույն կազմակերպություններին ավելի մանրամասն ծանոթանալու Հայաստանի և Արցախի զբոսաշրջության ոլորտին և պատմամշակութային արժեքներին: Ողջ երեկոյի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան ունկնդրել հայկական երաժշտությունն ու պարը, համտեսել հայկական ուտեսներ և խմիչքներ: Այնուհետև տեղի ունեցավ նկարչական վարպետության դաս, որի ընթացքում հյուրերին հնարավորություն ընձեռնվեց նկարել և իրենց հետ վերցնել Մարտիրոս Սարյանի «Գեղամա սարեր» նկարի արտանկարը: Շնորհանդեսին ելույթ ունեցավ նաև կորպորատիվ զբոսաշրջության ոլորտի փորձագետ, միջոցառման համակազմակերպիչ Գայանե Քոչարյանը, որը միջոցառման ավարտին անցկացրեց Հայաստանի հյուրանոցների և հանգստավայրերի զբոսաշրջային փաթեթների խաղարկություն։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: