• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ս․թ․ հոկտեմբերի 12-14-ը Սանկտ-Պետերբուրգում անցկացվեց «Իվետեքս ՍիԱյԷս թրևլ մարքեթ 2017» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը:

14 հոկտեմբերի, 2017
Սանկտ-Պետերբուրգի «Լենէքսպո» ցուցահանդեսների սրահում «Իվետեքս ՍիԱյԷս թրևլ մարքեթ 2017» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով ս․թ․ հոկտեմբերի 12-14-ը Սանկտ-Պետերբուրգում էին գտնվում Հայաստանի «Armenia Travel», «Tour De Luxe» զբոսաշրջային ընկերությունների, տուրիզմի ոլորտում ծրագրային համակարգերի նախագծմամբ, մշակմամբ և իրականացմամբ զբաղվող «TOURXEL» ընկերության ներկայացուցիչները, ինչպես նաև Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի, զբոսաշրջության նախարարության աշխատակիցներ Արտակ Գրիգորյանը և Արսեն Բարսեղյանը։ Զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսի ողջ ընթացքում Հայաստանի զբոսաշրջային կազմակերությունների և Արցախի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակիցների կողմից արդյունավետ աշխատանքներ են տարվել Հայաստանի և Արցախի զբոսաշրջային ներուժի ներկայացման մասին։ Տաղավարի այցելուներին բաժանել են մեծ քանակությամբ զբոսաշրջային գրականություն, տեսահոլովակներով սկավառակներ, քարտեզներ և տրամադրվել են համապարփակ տեղեկատվություն Հայաստանի և Արցախի զբոսաշրջային հնարավորությունների մասին։ Ցուցահանդեսի ընթացքում տեղ են գտել նաև ադրբեջանցիների սադրանքները։ Հայկական պատվիրակության տաղավարի աշխատանքների ողջ ընթացքում տարբեր խողովակներով ադրբեջանական համայնքի ներկակացուցիչները փորձել են ճնշում գործադրել ցուցահանդեսի կազմակերպիչների վրա՝ Արցախի պատվիրակության աշխատանքները դադարեցնելու և պաստառը հեռացնելու պահանջով։ Տեղեկանալով տվյալ իրավիճակի մասին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել Սանկտ-Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Զապևալովի հետ խնդրելով քայլեր ձեռնարկել հայկական տաղավարի աշխատանքները բնականոն հունով ընդանալու համար: Հասկանալով, որ իրենց ջանքերը ապարդյուն են ցուցահանդեսի վերջին օրը մի խումբ ադրբեջանցիներ փորձել են տեղում խոչընդոտել Արցախի տաղավարի աշխատանքները՝ լարվածություն ստեղծելով տաղավարի շուրջ։ Սակայն, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հաջողվել է կասեցնել սադրանքը և ցուցահանդեսի անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ ադրբեջանցիները դուրս են հանվել ցուցահանդեսի տարածքից, որից հետո տաղավարը շարունակել է իր բնականոն աշխատանքը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: