• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սեպտեմբերի 6-9ը կայացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Սանկտ-Պետերբուրգ:

10 սեպտեմբերի, 2017
Ս.թ.սեպտեմբերի 6-9ը կայացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Սանկտ-Պետերբուրգ: Պատվիրակության կազմում էին քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը և քաղաքապետարանի այլ պատասխանատու աշխատակիցներ: Սեպտեմբերի 6-ին Սմոլնիում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ: Հադիպմանը մասնակցել է նաև Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Ողջունելով Երևանի քաղաքապետին` Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նշել է, որ Երևանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն և վստահելի գործընկեր է: Նա վստահեցրել է որ Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում կանցնեն հավուր պատշաճի և մեկ անգամ ևս հնարավորություն կընձեռեն պետերբուրգցիներին ավելի լիարժեք ծանոթանալու հայկական մշակույթին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստում է երկու քաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Կողմերն կարևորել են այցի շրջանակում կլոր-սեղան քննարկումների կազմակերպումը` նկատելով, որ դրանք հրաշալի հարթակ են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների ուղղությամբ իրականացվող համագործակցության ծրագրերի ընթացքը քննարկելու և առաջիկա անելիքները նախանշելու համար: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի պաշտոնական հանդիպումից հետո Սմոլնիում կայացել է համագործակցության հուշագրերի ստորագրման արարողություն: Երկուստեք կապերի ամրապնդման, ոլորտային համագործակցության և մի շարք ուղղություններով փորձի փոխանակման հուշագիր է ստորագրվել Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի և Սանկտ Պետերբուրգի Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական ուսումնարանի միջև: Համանման հուշագրեր են ստորագրվել նաև Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի և Սանկտ Պետերբուրգի Վլադիմիր Մայակովսկու անվան կենտրոնական և Միխայիլ Լերմոնտովի անվան գրադարանների, ինչպես նաև Երևանի համար 181 և Սանկտ Պետերբուրգի համար 489 դպրոցների միջև: Համագործակցության հուշագրեր են ստորագրվել նաև Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի և Սանկտ Պետերբուրգի հ. 1 և h. 19 քաղաքային մանկական հիվանդանոցների, ինչպես նաև Երևանի «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի և Սանկտ Պետերբուրգի հ. 17 ծննդատան միջև: Հուշագրերի ստորագրումից հետո կողմերը համոզմունք են հայտնել, որ այս հուշագրերը լրացուցիչ խթան կդառնան համագործակցության ընդլայնման և երկուստեք կապերի ամրապնդման համար, ինչն իր հերթին կծառայի ի բարօրություն Երևանի և Սանկտ Պետերբուրգի բնակիչների Հանդիպման վերջում Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև սերտ համագործակցության և փոխադարձ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով: Այնուհետև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի ուղեկցությամբ, պաշտոնական պատվիրակության անդամների հետ միասին հարգանքի տուրք է մատուցել հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիր, մեծ երգահան Կոմիտասի հիշատակին: Սեպտեմբերի 7-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկա են գտնվել Ռուսաստանի ազգային գրադարանում «Աշխարհը էջերում» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Ռուսաստանի ազգային գրադարանի ձեռագրերի բաժնում բացված ցուցահանդեսին ներկայացվել են հայերեն լեզվով ձեռագիր գրքեր և փաստաթղթեր, որոնք գրադարանում են պահվում 1805 թվականից: Այնուհետև Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկա են գտնվել Սանկտ-Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում «Իմ Երևան» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Կեսօրին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սբ. Կատարինե եկեղեցի և համդիպում ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սեպտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը երևանյան պատվիրակության անդամների հետ միասին ներկա են գտնվել Սանկտ-Պետերբուրգի «Կապելլա» համերգասրահում կազմակերպված գալա-համերգին: Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում կազմակերպված համերգի ընթացքում հայ և ռուս հանդիսատեսին իրենց ելույթներով ողջունել են հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանի ջազ կվինտետը, դուդուկահար Նորայր Քարտաշյանը և «Հովեր» երգչախումբը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: