• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Հայաստան՝ Երևանում անցկացվող «Սանկտ-Պետերբուրգի օրերը Երևանում» միջոցառում

04 մայիսի, 2017
Մայիսի 4-5-ը Երևանում անցկացվող «Սանկտ-Պետերբուրգի օրերը Երևանում» միջոցառումներին մասնակցելու նպատակով Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Հայաստան: Պատվիրակության կազմում էին Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Օլեգ Մարկովը, Սանկտ-Պետերբուրգի կառավարության տուրիզմի զարգացման կոմիտեի նախագահ Անդրեյ Մուշկարյովը, Սանկտ-Պետերբուրգի կառավարության ձեռնարկատիրության և սպառողական շուկայի զարգացման, կրթության, տուրիզմի զարգացման կոմիտեների փոխնախագահներ, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, տուրիզմի, բիզնեսի, մշակույթի և առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ: Մայիսի 4-ին առավոտյան Երևանում անցկացվող Սանկտ-Պետերբուրգի օրերը միջոցառումների շրջանակում «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում տեղի է ունեցել - «Առևտրատնտեսական համագործակցություն» թեմայով կլոր սեղան-քննարկում: Հանդիպմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, Սանկտ Պետերբուրգի ձեռնարկատիրության և սպառողական շուկայի զարգացման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լիդիա Գրոմովան, ինչպես նաև` ներկայացուցիչներ Սանկտ-Պետերբուրգի 11-/այդ թվում Լենտա, Լենդ, Պյատորոչկա, Պերեկրյոստոկ հիպերմարկետների ներկայացուցիչներ/ և Երևանի 40 /Այրում ֆրութս, Գրանդ քենդի, Նոյ, Սպայկա և այլն/ ընկերությունից: Հանդիպման ընթացքում ամփոփվել են նաև երկու գործընկեր քաղաքների միջև տնտեսական համագործակցության արդյունքները, ներկայացվել կատարված աշխատանքները: Քննարկվել են նաև հետագա փոխշահավետ համագործակցության հեռանկարները: - «Համագործակցություն տուրիզմի ոլորտում» թեմայով կլոր սեղան-քննարկում: Հանդիպմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, Սանկտ-Պետերբուրգի տուրիզմի զարգացման կոմիտեի նախագահի տեղակալ Նանա Գվիչիյան, Սանկտ Պետերբուրգի քաղաքային զբոսաշրջային տեղեկատվական բյուրոյի և տարբեր տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Երևանի և Սանկտ-Պետերբուրգի զբոսաշրջային ներուժի ընդլայնման, սոցիալական գովազդների փոխանակման, համատեղ ծրագրերի մշակման հնարավորությունները: Երևանի և Սանկտ-Պետերբուրգի միջև համագործակցության շրջանակում ակտիվ գործակցություն է ծավալվել նաև կրթության ոլորտում: Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի և Սանկտ Պետերբուրգի Ադմիրալտեյսկի շրջանի Շոստակովիչի անվան թիվ 235 դպրոցի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Մայիսի 5-ին առավոտյան պաշտոնական այցով Երևանում գտնվող Սանկտ- Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին: Այնուհետև տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հանդիպումը: Ողջունելով նահանգապետին Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այս այցն իր հերթին կնպաստի երկու քաղաքների միջև առկա փոխգործակցության և գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն իր հերթին նշել է, որ Երևանի հետ հարաբերությունները Սանկտ-Պետերբուրգի համար միշտ էլ կարևոր ու հեռանկարային են եղել: Նա նշել է նաև, որ երկու կողմերի հարաբերությունների ներուժն ակնհայտորեն զարգացման լայն հնարավորություններ ունի: Հանդիպումից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն ծաղիկներ են խոնարհել պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել բլոկադային զոհ դարձած հարյուրհազարավոր մարդկանց հիշատակին: Կեսօրին Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Օլեգ Մարկովը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: ՀՀ Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել արդեն լավ ավանդույթ դարձած Երևանում Սանկտ-Պետերբուրգի, իսկ Սանկտ-Պետերբուրգում Երևանի օրեր անցկացնելու գաղափարը, որն օգտակար ու արդյունավետ հարթակ է երկու քաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի քննարկման համար: Նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ընդունելության համար և բարձր գնահատել Սանկտ-Պետերբուրգի ու Երևանի միջև ձևավորված հարաբերությունների մակարդակը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու հեռանկարները: Երեկոյան Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին ընդունել է նաև ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը: Հանդիպմանը ներկա են եղել Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Օլեգ Մարկովը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Ողջունելով հյուրին՝ ՀՀ վարչապետը ընդգծել է, որ անհրաժեշտ է օգտագործել տարբեր հարթակներ՝ նոր թափ հաղորդելու տարածաշրջանային տնտեսական կապերի ընդլայնմանը, այդ թվում՝ առևտրաշրջանառության ծավալների, զբոսաշրջային փոխայցելությունների ավելացմանը: ՀՀ վարչապետը նշել է նաև, որ Սանկտ-Պետերբուրգի ներդրողները Հայաստանը կարող են դիտարկել նաև որպես իրանական շուկա մուտք գործելու հարթակ՝ ներգրավվելով Մեղրիի ազատ տնտեսական գոտու ծրագրում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գեորգի Պոլտավչենկոն նշել է, որ Սանկտ Պետերբուրգում մեծ պահանջարկ են վայելում հայկական տարբեր մթերքներն ու ապրանքները և հավելել է, որ դրանց ծավալներն էապես ավելացնելուն կնպաստի նաև Սանկտ-Պետերբուրգում կառուցվող «Երևան» առևտրի տունը: Նա նշել է նաև, որ վերջին շրջանում Երևանի հետ ակտիվ համագործակցության արդյունքում երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճ է գրանցվել և տեղեկացրել, որ Սանկտ-Պետերբուրգից Հայաստան ապրանքների ներմուծման ծավալը կազմել է շուրջ 25 մլն ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանից արտահանման ծավալը շուրջ 9 մլն ԱՄՆ դոլար: Նահանգապետն ընդգծել է, որ Երևանն ու Սանկտ Պետերբուրգը հետևողական քայլեր են իրականացնում նաև առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակութային և հումանիտար ոլորտներում կապերի զարգացման ուղղությամբ: Կարեն Կարապետյանը ողջունել է համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը և ավելացրել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել տարբեր նախաձեռնությունների իրականացմանը: «Սանկտ-Պետերբուրգի օրերը Երևանում» միջոցառումները ավարտվել են Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպված համերգով, որի ընթացքում ելույթ է ունեցել պետերբուրգյան «BILLY՚s BAND» խումբը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: