• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Սանկտ Պետերբուրգում

25 ապրիլի, 2017
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 24-ի առավոտյան Սանկտ Պետերբուրգի Վասիլեոստրովսկի շրջանի «Կամսկի» այգում գտնվող Կոմիտաս Վարդապետի հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ զետեղվեցին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ Պետերբուրգի կառավարության, Սանկտ Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության, հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Սանկտ Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ուսանող հայ սպաների ու զինվորների և հայ համայնքի կողմից: Այնուհետև Սբ. Կատարինե Հայաստանյայց առաքելական եկեղեցում մատուցվեց բարեխոսության կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Արարողությանը հաջորդած հանրահավաքին ելույթներով հանդես եկան Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ՌԴ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, Սանկտ Պետերբուրգում հույների, հրեաների, ասորիների և այլ համայնքների ներկայացուցիչներ, հասարակական և մշակույթային գործիչներ: Իր ելույթում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը շեշտեց, որ մարդկության դեմ հանցագործությունները պետք է ժամանակին արժանի գնահատականը ստանան միջազգային հանրության կողմից՝ դրանով իսկ դնելով ապագայում նմանօրինակ գործողությունների կանխարգելման հիմքը: ՀՀ ներկայացուցիչը նշեց նաև, որ Թուրքիան, Հայոց ցեղասպանության առնչությամբ որդեգրած կույր ժխտողականության քաղաքականությանը զուգահեռ, այսօր էլ բացահայտորեն հովանավորում և խրախուսում է Ադրբեջանի՝ ղարաբաղյան հիմնախնդիրը բռնի ուժով լուծելու նկրտումները: Նույն օրը երեկոյան Սանկտ Պետերբուրգի Բելոսելսկի-Բելոզերսկի պալատի դահլիճում կայացավ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգ, որի ժամանակ Ալֆրեդ Շնիդկեի և Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունների կատարումներով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը: Միջոցառմանը ներկա էին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ Պետերբուրգի կառավարության Մոսկովսկի շրջանի ղեկավար Վլադիմիր Ուշակովը, Սանկտ Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ, հոգևորականներ, քաղաքի մտավորականներ: Ընթերցվեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի՝ հայ ժողովրդին հղած ուղերձը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: