• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Մարտի 19-ին Սանկտ-Պետերբուրգի հայկական ազգամշակութային ինքնավարության “Վերնատուն” մշակութային կենտրոնում կայացավ «Սրտի դիկտատորի ժամանակը» վավերագրական ֆիլմի շնորհան

20 մարտի, 2017
Մարտի 19-ին Սանկտ-Պետերբուրգի հայկական ազգամշակութային ինքնավարության “Վերնատուն” մշակութային կենտրոնում կայացավ «Սրտի դիկտատորի ժամանակը» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը նվիրված էր Ռուսաստանի կայսրության՝ ազգությամբ հայ կարկառուն ռազմական եւ պետական գործիչ Միքայել Լորիս-Մելիքովի կյանքին եւ գործունեությանը: Շնորհանդեսից առաջ ֆիլմի հեղինակ և ռեժիսոր՝ Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության սեփական թղթակից Գոհար Մարտիրոսյանը ներկաներին տեղեկացրեց, որ ժապավենի հիմքում Սանկտ-Պետերբուրգի հայկական ազգամշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանի «Սրտի դիկտատորի ժամանակը» էսսեն է, որում ներկայացված է նշանավոր գործչի կյանքի ողջ ուղին: Նա նշեց նաև, որ ֆիլմի ընթացքում Միքայել Լորիս-Մելիքովի գործունեությանն իրենց գնահատականն են տալիս Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, Ազգագրության ռուսական թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը, մշակութային եւ հասարակական այլ անվանի գործիչներ: Ֆիլմի ցուցադրումից հետո ելույթով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով խոսելով Լորիս-Մելիքովի մասին նշեց, որ նա եղել այն եզակի գործիչներից, որոնք փայլել են թե ռազմական և թե քաղաքական ասպարեզներում: Նա նշեց նաև, որ հայերի համար կարևոր է եղել Լորիս-Մելիքովի ռազմական գործունեությունը, քանի որ նա իր ռազմական տաղանդը կիրառել է հիմնականում թուրքերի դեմ՝ շատ ժամանակ այն վերածելով հայկական ազատագրական պայքարի, որի վառ օրինակներից մեկն է եղել 1977-78 թվականներին Ռուս-Թուրքական պատերազմի ժամանակ թուրքական բանակի ջախջախումը, Կարսի գրավումը, ապա, Էրզրումի պաշարումը։ Գլխավոր հյուպատոսը ներկաներին տեղեկացրեց նաև, որ աշխատանքներ են տարվում Սանկտ-Պետերբուրգի թիվ 239 հայկական էթնոկոմպոնենտով դպրոցը Լորիս-Մելիքովի անվամբ անվանակոչելու վերաբերյալ: Ֆիլմը պատրաստվել էր Սանկտ-Պետերբուրգում ՀՀ Գլխավոր Հյուպատոսության, Հայ Առաքելական եկեղեցու և հայկական ազգամշակութային ինքնավարության աջակցությամբ: Ֆիլմի շնորհանդեսին ներկա էին ՌԴ գիտական և մշակութային հայտնի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ և այլոք:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: