• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հունվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ հանդիսավորությամբ նշեց հայոց բանակի 25-րդ տարեդարձը:

28 հունվարի, 2017
Հունվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ հանդիսավորությամբ նշեց հայոց բանակի 25-րդ տարեդարձը: Կեսօրին Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում ժամերգություն կատարվեց նվիրված հայոց բանակի ստեղծման 25 ամյակին: Այնուհետև տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, միջոցառմանը հրավիրված գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ՀՀ ունկնդիրների ազգային խմբի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Սանկտ-Պետերբուրգում ուսանող ՀՀ սպաներ և կուրսանտներ, ազատամարտիկներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և հոգևոր հայրեր: Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Հայոց բանակի 25 ամյակի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ բանակի 4 սպաներ պարգևատրվեցին /Անբասիր ծառայության համար 2 աստիճանի/ մեդալներով: ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետի հրամանով 12 սպաներ և կուրսանտներ պարգևատրվեցին /ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-ամյա տարելիցի կապակցությամբ՝ ուսման բարձր առաջադիմության և զինվորական կարգապահության համար/ պատվոգրերով: Վերջում տեղի ունեցավ հանդիսավոր համերգ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: