• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ս.թ. սեպտեմբերի 4-ին Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը նշեց ԼՂՀ Անկախության 25-րդ տարեդարձը:

04 սեպտեմբերի, 2016
Ս.թ. սեպտեմբերի 4-ին Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը նշեց ԼՂՀ Անկախության 25-րդ տարեդարձը: Առավոտյան Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պողոս աբեղա Վարդանյանի հանդիսապետությամբ կատարվեց հանրապետական մաղթանք՝ նվիրված ԼՂՀ Անկախության 25-րդ տարեդարձին: Որից հետո Սանկտ-Պետերբուրգում հայ համայնքի «Վերնատուն» մշակութայի կենտրոնում կայացավ ԼՂՀ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթ: Միջոցառման սկզբում ելույթով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով շնորհավորեց ներկաներին ԼՂՀ 25-ամյա անկախության տոնի առթիվ և նշեց, որ արցախցիների տոնը ոչ միայն արցախահայության տոնն է այլ համայն հայության տոնը, որովհետև այս անկախության 25 տարվա նվաճումը ձեռք է բերվել համայն հայության միասնականության շնորհիվ: Հրայր Կարապետյանն իր ելույթում անդրադարձավ արցախյան ազատամարտի հանգրվաններին, ինչպես նաև ներկայացրեց հիմնահարցի լուծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներն ու մոտեցումները: Ելույթներով հանդես եկան նաև Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր մարմնի պատգամավոր Ալեքսեյ Վորոնցովը, «Լաստոչկա» ԱՊՀ երկրներից փախստական երեխաների և տեղահանված երեխաների միջազգային կենտրոնի տնօրեն Ադելինա Մնացականովան, գիտական և մշակութային հայտնի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ: Միջոցառման վերջում տեղի ունեցավ ԼՂՀ Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ֆիլմի ցուցադրում:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: