• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ամփոփիչ միջոցառումը:

07 դեկտեմբերի, 2015
Ս.թ. դեկտեմբերի 7-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ամփոփիչ միջոցառումը: Սանկտ-Պետերբուրգի Սմոլնի տաճարում կայացավ հիշատակի համերգ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Երեկոյին ներկա էին Լենինգրադի մարզի փոխնահանգապետ Սերգեյ Պերմինովը, Լենինգրադի մարզի Արտաքին կապերի կոմիտեի նախագահ Անդրեյ Մինինը Սանկտ-Պետերբուրգի կառավարության Արտաքին կապերի կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Մարկովը, հոգևորականներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ, քաղաքի մտավորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգից առաջ ելույթի խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, որը անդրադառնալով 1915 թվականի Ցեղասպանությանը դատապարտեց Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությունը և շեշտեց, որ նմանօրինակ հանցագործությունները ազգի, մարդկության դեմ պետք է ժամանակին իրենց արժանի գնահատականը ստանան բոլոր քաղաքակիրթ ազգերի կողմից, որպեսզի նման ոճրագործություններ այլևս չկրկնվեն ինչպիսին էին Քեսաբի, Դեր Զորի դեպքերը ինչպես նաև բռնության վերջին օրինակները, որոնք ակտիվորեն խրախուսվում են Թուրքիայի կողմից: Ելույթով հանդես եկան նաև Լենինգրադի մարզի փոխնահանգապետ Սերգեյ Պերմինովը և Սանկտ-Պետերբուրգի կառավարության արտաքին կապերի կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Մարկովը: Նրանք կարդացին Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենտոյի և Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի ուղերձները հայ ժողովրդին: Սանկտ-Պետերբուրգի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց Ավետ Տերտերյանի «Սիմֆոնիա թիվ 6» և Սոֆյա Միքայելյանի «Սրտի խորքից» ստեղծագործությունները:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: