• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի աշխատանքային այցը Սանկտ-Պետերբուրգ

30 սեպտեմբերի, 2015
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական  կոմիտեի նախագահ  Մարտին Սարգսյանի աշխատանքային այցը Սանկտ-Պետերբուրգ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ.սեպտեմբերի 30-ին կայացավ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի աշխատանքային այցը Սանկտ-Պետերբուրգ: Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում Մարտին Սարգսյանի և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ մեկնարկեց ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Պիլոտային ծրագիրը, որը հնարավորություն կտա ՌԴ Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ տվյալ երկրի բնակիչներին ՝ խնայելով իրենց ժամանակն ու նյութական միջոցները, առանց անձամբ Հայաստանում լինելու, տեղեկատվություն ստանալ և գործարքների վերաբերյալ ներկայացնել ու ստանալ համապատասխան փաստաթղթեր Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ: Նույն օրը ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի և Սանկտ-Պետերբուրգի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Վլադիմիր Կատենյովի հետ: Ողջունելով հյուրերին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը կարևորեց ՀՀ և ՌԴ առևտրա-արդյունաբերական պալատների միջև համակողմանի շփումները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: