• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Սանկտ-Պետերբուրգում

21 սեպտեմբերի, 2015
Ս.թ. սեպտեմբերի 21-ին առավոտյան Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում Հյուսիս-Արևմտյան տարածշջանում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պողոս աբեղա Վարդանյանի հանդիսապետությամբ կատարվեց հանրապետական մաղթանք նվիրված ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին: Այնուհետև Սանկտ-Պետերբուրգում Ռուսաստանի ազգային գրադարանում ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից տեղի է ունեցել ընդունելություն և <Հայաստանի մշակույթը. ավանդույթներ և այժմեականություն> ցուցահանդեսի բացում՝ նվիրված ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին: Ընդունելությանը մասնակցել են ՌԴ ԱԳՆ-ի, Սանկտ-Պետերբուրգի Կառավարության, Լենինգրադի մարզի իշխանությունների ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, գիտական և մշակութային հայտնի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ և այլն: Ընդունելության սկզբում ելույթով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով անդրադառնալով ՀՀ 24-ամյա անկախության կարևոր փուլերին, ընդգծել է Արցախի խնդրով Հայաստանի մոտեցումներն և հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը հավատարիմ մնալու ՀՀ սկզբունքային դիրքորոշումները: Ելույթում Հրայր Կարապետյանը նաև անդրադարձել է ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման արարողության միջոցառումներին և շնորհակալություն հայտնել արարողությանը մասնակցած պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այնուհետև ելույթներով հանդես են եկել նաև Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Իգոր Դիվինսկին, Լենինգրադի մարզի Կառավարության արտաքին կապերի կոմիտեի առաջին տեղակալ Իննա Բիգոտսկայան, Ռուսաստանի ազգային գրադարանի տնօրեն Անտոն Լիխոմանովը: Սանկտ-Պետերբուրգի տեղի իշխանությունների ներկայացուցիչերի կողմից ընթերցվեցին Սանկտ-Պետերբուրգի Նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի, և Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի շնորհավորական ուղերձներն ու մաղթանքները: Վերջում տեղի ունեցավ տոնական ընդունելություն:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: