• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի ազգագրական թանգարանում կայացավ «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» /1916թ./ ցուցահանդեսը

27 ապրիլի, 2015
Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի ազգագրական թանգարանում  կայացավ «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» /1916թ./  ցուցահանդեսը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

   Ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի ազգագրական թանգարանում կայացավ «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» /1916թ./ ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեցին Պրոֆեսոր Ալեքսանդր Միլլերի հավաքածուները:
    Ալեքսանդր Միլլերը իր ներդրումն է ունեցել հայկական հավաքածուների հավաքագրման մեջ, 1909-1918թթ. եղել է թանգարանապահ, ազգագրական բաժնի ղեկավար և 1918-1921թթ. ռուսական ազգագրական թանգրանի տնօրեն: Նա հայկական մշակույթի ուսումնասիրման նոր միասնական մոտեցում է մշակել՝ միացնելով հնագիտական և ազգագրական հետազոտության ասպեկտները:
       Հավաքածուն պարունակում է զենքեր, ոսկերչական իրեր, գորգեր, երաժշտական գործիքներ, կրոնական հագուստներ ինչպես նաև հայկական մշակույթը բնորոշող այլ աշխատանքներ կատարված հայ վարպետների ձեռքերով:
     Ցուցահանդեսին բացի Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչներից ներկա էին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի տեղակալ Օլգա Կազանսկայան, Սանկտ-Պետերբուրգի կառավարության արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Եվգենի Գրիգորևը, Սանկտ-Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիմիր Զապևալովը, Ռուսաստանի ազգագրական թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը, Սանկտ Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ, մշակույթի գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
     Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի տեղակալ Օլգա Կազանսկայան և Ռուսաստանի ազգագրական թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը:
      Ցուցահանդեսի կազմակերպմանը աջակցել են ՀՀ Նախագահի խորհրդական Գագիկ Գևորգյանը, Ռուսաստանի ազգագրական թանգարանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, հայկական մշակութային ինքնավարությունը, Հայ Առաքելական եկեղեցին :
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: