• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ Սանկտ Պետերբուրգում

24 ապրիլի, 2015

  Ապրիլի 23-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը մասնակցեց Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում ուղիղ հեռարձակմամբ միացված ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը: Արարողությունից հետո ելույթներով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս Չոփուրյանը և Սանկտ-Պետերբուրգում ռուս ուղափառ, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների ղեկավարները:

   Ապրիլի 24-ին առավոտյան Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայ առաքելական եկեղեցում առաջին անգամ մատուցվեց ոչ թե հոգեհանգստի արարողություն, այլ Հայոց Ցեղասպանության սրբադասված զոհերին նվիրված գոհաբանական աղոթք, որից հետո եկեղեցու բակում գտնվող խաչքար-հուշակոթողին ծաղկեպսակներ և ծաղիկներ դրվեցին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ուսուցանող հայ սպաների և զինվորների, Սանկտ-Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի, Հայ առաքելական եկեղեցու և հայ համայնքի կողմից:
      Սուրբ Կատարինե հայ առաքելական եկեղեցու բակում համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները ժապավեններով և մոմերով խաչ պատրաստեցին, որը կոչված էր հավերժացնելու ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս հուշակոթողը միջոցառման ողջ ընթացքում լցվեց ժողովրդի կողմից վարվող մոմերով, որոնք եկել էին իրենց հարգանքը մատուցելու Մեծ Եղեռնի զոհերին:
     Մոմավառությունից հետո Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները Նևսկի պողոտայից երթով ուղևորվեցին դեպի Սանկտ-Պետերբուրգի Մարսյան դաշտ, որտեղ տեղի ունեցավ հանրահավաք: Հանրահավաքին ելույթներով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ՌԴ Պետդումայի պատգամավոր Օլեգ Նիլովը, ՌԴ տարբեր կուսակցությունների, ռուս ուղղափառ եկեղեցու պետերբուրգի ազնվական ժողովի, Սանկտ-Պետերբուրգում հույների, հրյաների, ասորիների, վրացիների և այլ համայնքների ներկայացուցիչներ, հասարակական և մշակույթի գործիչներ:
     Գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը իր ելույթում մասնավորապես նշեց. «Մենք ոչ թե ողբալու ենք, ոչ թե սքալու ենք, այլ որպես հանձնարարություն, որպես այդ սրբերի կողմից մեզ տրված առաքելություն մենք ավելի ենք հզորացնելու, ավելի ենք ուժգնացնելու մեր պայքարը հանուն արդարության, հանուն ցեղասպանության ճանաչման և հանուն փոխհատուցման»:
    Երեկոյան` Նկարիչների միության մեծ սրահում տեղի ունեցավ նկարների ցուցահանդես` «Հայկական քաղաքակրթությունը համաշխարհային մշակույթի հայելում» խորհագրով: Ցուցահանդեսին ելույթներով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը և Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: