• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Հիշում և պահանջում եմ» ցուցահանդես-երաժշտական ցերեկույթ Տավրիդյան պալատում

19 ապրիլի, 2015
 «Հիշում և պահանջում եմ» ցուցահանդես-երաժշտական ցերեկույթ Տավրիդյան պալատում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

      Ապրիլի 19-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ անցկացված «Հիշում և պահանջում եմ» ցուցահանդես-երաժշտական ցերեկույթին:
  

      Ցերեկույթին ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեևը, և ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:
      Ելույթներով հանդես եկան ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լյուդմիլա Կոստկինան և ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որը մասնավորապես նշեց. «1944 թվականին լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը կիրառեց «ցեղասպանություն» եզրույթը` նկատի ունենալով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրագործված վայրագությունները: Ուղիղ 100 տարի առաջ Թուրքիայի ղեկավարությունն իրականացրեց մի ողջ ժողովրդի ցեղասպանություն եւ հայրենազրկում միայն այն պատճառով, որ նրանք ազգությամբ հայ էին, դավանանքով` քրիստոնյա»:
     Ցերեկույթին միջազգային մրցույթների դափնեկիր Գարրի Եփրիկյանը և Սանկտ-Պետերբուրգի «Դուդուկ-քառյակ» երաժշտական խումբը կատարեցին Կոմիտասի, Մ. Եկմալյանի, Ի. Բախի, Ի. Բրամսի, Ա. Խովաննեսի ստեղծագործությունները:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: