• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացավ հանդիպում գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Սանկտ-Պետերբուրգում Իսրայելի նորանշանակ գլխավոր հյուպատոս Միխաել Լոտեմի միջև:

12 մարտի, 2015

       Մարտի 12-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կայացավ հանդիպում գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Սանկտ-Պետերբուրգում Իսրայելի նորանշանակ գլխավոր հյուպատոս Միխաել Լոտեմի միջև:

Ողջունելով հյուրին Հրայր Կարապետյանը կարևորեց ՀՀ և Իսրայելի պետությունների միջև համակողմանի շփումների առկայությունը՝ այդ ուղղությամբ կարևորելով հատկապես ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի Իսրայել վերջերս կատարած պաշտոնական այցը, որը նոր մակարդակի կհասցնի մեր երկու երկրների զարգացող հարաբերությունները:

Հյուրի խնդրանքով Հրայր Կարապետյանը ներկայացրեց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Սանկտ-Պետերբուրգում անցկացվելիք միջոցառումների շարքը՝ հույս հայտնելով, որ նորանշանակ գլխավոր հյուպատոսը ևս կմասնակցի այդ միջոցառումներին:

Միխաել Լոտեմը սիրով ընդունեց առաջարկը և նշեց, որ մեր երկու ժողովուրդներն էլ վերապրել են բազմաթիվ արհավիրքներ ու այս իմաստով մեր ճակատագրերը նման են, որն էլ ավելի է մոտեցնում մեզ և ստիպում ուրախ թե տխուր առիթներով սատարել միմյանց:

Հանդիպման վերջում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր և կողմերը պայմանավորվեցին շարունակական դարձնել նման հանդիպումները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: