• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Վոլոգդայի նահանգ:

17 փետրվարի, 2015

Ս.թ. փետրվարի 15-ից 16ը տեղի ունեցավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը  Վոլոգդայի նահանգ: Պատվիրակության կազմում էին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսի օգնական Արտակ Գաբրիելյանը, ք. Չերեպովեցի հայերի միության նախագահ Հարլեմ Զարգարյանը և ք. Վոլոգդայի հայերի միության նախագահ Սոս Ավետիսյանը:
        Փետրվարի 15-ի առավոտյան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը հանդիպեց ք. Չերեպովեցի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջունելով գլխավոր հյուպատոսին՝ Ք. Չերեպովեցի հայերի միության նախագահ Հարլեմ Զարգարյանը շնորհակալություն հայտնեց Գլխավոր հյուպատոսին և նշեց, որ այցը շատ կարևոր է հայ համայնքի  խնդիրները քննարկելու համար: Հ.Զարգարյանը ծանոթացրեց գլխավոր հյուպատոսին մոտ ապագայում ք. Չերեպովեցում հայկական եկեղեցու և համայնքային մշակութային կենտրոնի կառուցման նախագծի հետ: 
  Գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ողջունելով համայնքի ներկայացուցիչներին, ներկայացրեց հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը: Հանդիպման արդյունքում Գլխավոր հյուպատոսը պատասխանեց մի շարք հարցերի:
   Փետրվարի  16-ին Սանկտ-Պետերբուրգում  ՀՀ գլխավոր  հյուպատոս Հրայր Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուշիննիկովի հետ: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում էին նահանգապետի առաջին տեղակալ Ալեքսեյ Շեռլիգինը, նահանգապետի տեղակալ Ալեքսեյ Մակարովսկին և Վոլոգդայի մարզի ֆեդերալ միգրացիայի ծառայության պետ  Սերգեյ Ժեստյաննիկովը:
    Ողջունելով Գլխավոր հյուպատոսին Վոլոգդայի հողի վրա՝ Օլեգ Կուշիննիկովը նշեց, որ ներկա դրությամբ Վոլոգդայի մարզում իրենց ակտիվ գործունեությունն են ծավալում Վոլոգդայի և Չերեպովեցի հայկական հասարակական կազմակերպությունները: Նահանգապետը նշեց նաև, որ քաղաքի իշխանությունները ջերմ հարաբերությունների մեջ են երկու քաղաքների համայնքների հետ և, որ  2012թ. մարզկենտրոնում հանդիսավորությամբ բացվեց խաչքար  նվիրված հայ-ռուսական դարավոր բարեկամությանը:
   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը  տեղեկացրեց նահանգապետին, որ ՀՀ Արմավիրի մարզը ցանկություն է հայտնել համագործակցել ՌԴ Վոլոգդայի մարզի հետ և զարգացնել փոխհարաբերությունները առևտրատնտեսական, գյուղատնտեսական, մշակութային և գիտատեխնիկական բնագավառներում: Նահանգապետը նշեց, որ Վոլոգդայի և Արմավիրի մարզերի փոխհամագործակցության կարևոր ոլորտներ կարող են լինել գյուղատնտեսությունը, սննդի արդյունաբերությունը, փայտամշակումը և մետաղամշակումը և վստահեցրեց գլխավոր հյուպատոսին, որ Վոլոգդայի և Արմավիրի մարզերի համագործակցության հեռանկարները ավելի մանրամասն կքննարկվեն մոտ ապագայում:
   Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2015թ.  Վոլոգդայի և Չերեպովեցի հայ համայնքների կողմից Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների վերաբերյալ հարցերը,:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: