• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Գյումրիում սպանությունների զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի անդամների հոգեհանգստի արարողություն Սանկտ-Պետերբուրգում

19 հունվարի, 2015

     Հուվարի 18-ին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեց հոգևոր հովիվ Սարգիս Չոփուրյանը մատուցել է պատարագ հունվարի 12-ին Գյումրիում սպանությունների զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի անդամների հոգեհանգստի արարողությունը:
   

    Պատարագից հետո ելույթի խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, որը իր ցավակցությունը հայտնեց Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ և դատապարտեց կատարված հանցագործությունը: Գլխավոր հյուպատոսը տեղեկացրեց հայ համայնքի ներկայացուցիչներին, որ Հայաստանի իշխանությունների կողմից արվելու է ամեն ինչ հանցագործության հանգամանքները լիարժեք բացահայտելու և արդարացի պատիժ սահմանելու համար: Տեղեկացվեց համայնքին նաև, որ Գյումրի է գործուղվել պետերբուրգահայ հայտնի վիրաբույժ Վիլյամ Խաչատրյանը, որը վիրահատել է վեց ամսյա փոքրիկ Սերյոժային:
     Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեցում հոգեհանգստյան արարողություն կատարելուց հետո հայ համայնքի ներկայացուցիչները Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ ծաղիկներ են դրել եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ:
     Այնուհետև Սուրբ Կատարինե հայ առաքելական եկեղեցու բակում համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մեծ մոմերով Գյումրի գրեցին, որը կոչված էր հավերժացնելու սպանության զոհերի հիշատակը: Այս հուշակոթողը միջոցառման ողջ ընթացքում լցվեց ժողովրդի կողմից վարվող մոմերով, որոնք եկել էին իրենց հարգանքը մատուցելու Գյումրիում սպանված Ավետիսյանների հիշատակին:
      Տեղեկացնենք նաև, որ Գյումրիյում կատարված սպանություններից հետո Սանկտ-Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության շենքի առջև մի քանի օր շարունակ պետերբուրգցիների կողմից ծաղիկներ և մանկական խաղալիքներ են դրվում:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: