• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սանկտ-Պետերբուրգում խաչքարի բացման հանդիսավոր արարողություն

24 հոկտեմբերի, 2014

Ս.թ. հոկտեմբերի 24-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխվոր Հյուպատոս Հրայր Կարապետյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Սանկտ-Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմենակ Կարապետյանը հանդիպեցին Վասիլեօստրովսկի շրջանի ադմինիստրացիայի ղեկավար Յուլիա Կիսիլյովայի և ադմինիստրացիայի աշխատակիցների հետ:


Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և ՌԴ տարածքային կապերի ամրապնդման, տնտեսական, մշակութային համագործակցության, մասնավորապես Վասիլեօստրովսկու և Արաբկիր վարչական շրջանների գործարար և մշակութային խնդիրներ պարունակող կոնկրետ հարցեր: Վասիլեօստրովսկու շրջանի ղեկավար Յուլիա Կիսիլյովան տեղեկացրեց ներկաներին, որ խաչքարի տեղադրումը տեղի է ունենում <Սանկտ-Պետերբուրգի Կառավարության և Երևանի քաղաքապետարանի 2011-2014թթ. առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար համագործակցության ծրագրի» ինչպես նաև Վասիլեոստրովսկի շրջանի և Առաբկիր վարչական շրջանների միջև համագործակցության համաձայնագրերի շրջանակներում:
Կողմերը քննարկեցին նաև 2015 թվականին Վասիլեօստրվսկի շրջանի <Կամսկի> այգում Կոմիտասի արձանի տեղադրման և այգու բարելավման հետ կապված հարցեր:
Այնուհետև Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Սանկտ-Պետերբուրգի Վասիլեօստրովսկի շրջանի <Կամսկի> այգում տեղի ունեցավ հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն:
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ-Պետերբուրգում պաշտոնական այցով գտնվող Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության, Սանկտ-Պետերբուրգի Կառավարության, Վասիլեօստրովսկի շրջանի ադմինիստրացիայի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, հայ համայնքի ներկայացուցիչներ, Վասիլեօստրովսկի շրջանի բնակիչներ և դպրոցականներ:
Հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես եկան Վասիլեօստրովսկի շրջանի ղեկավար Յուլիա Կիսիլյովան, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Սանկտ-Պետերբուրգի Կառավարության արտաքին կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Մարկովը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով իր խոսքում կարևորեց քաղաքի իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ բարեկամական հարաբերությունները և նշեց որ խաչքարի բացումը հերթական ապացույցն է երկու քաղաքների տարեցտարի ամրապնդվող բարեկամության:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: