• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարների համերգ Սանկտ-Պետերբուրգում

22 հոկտեմբերի, 2014
Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  մենակատարների  համերգ Սանկտ-Պետերբուրգում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հոկտեմբերի 22-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը մասնակցեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ցանկի շրջանակներում Սանկտ-Պետերբուրգի Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլարմոնիայի մեծ դահլիճում անցկացված «Հայաստանի կարկառուն ձայներ» Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարների համերգին:
Համերգը կազմակերպել էին «Дворцы Санкт-Петербурга» միջազգային ֆոնդը և Սանկտ-Պետերբուրգի ռեգիոնալ հայ ազգամշակութային ինքնավարությունը՝ ՌԴ և ՀՀ մշակույթի նախարարությունների և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարներ Անահիտ Մխիթարյանը, Քրիստինե Սահակյանը, Պերճ Ղազարյանը և Հովհաննես Ներսիսյանը Սանկտ-Պետերբուրգի երիտասարդական սինֆոնիկ նվագախմբի /դիրիժոր Կարեն Դուրգարյան/ ուղեկցությամբ կատարեցին Կոմիտասի, Ա.Խաչատրյանի, Ջ.Վերդիի, Ա.Սպենդիարյանի, Տ.Չուխաջյանի, Պ.Մասկանիի, Մ.Գլինկայի, Բելինիի և Ջ.Ռոսսինիի ստեղծագործությունները: Հնչեցին նաև հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներից:
Միջոցառմանը ներկա էին Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի մարզի կառավարությունների ներկայացուցիչներ, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ և դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: