• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայ մշակույթի գրավոր հուշարձաններին նվիրված առաջին միջազգային գիտաժողով Սանկտ-Պետերբուրգում

23 սեպտեմբերի, 2014
Հայ մշակույթի գրավոր հուշարձաններին նվիրված առաջին միջազգային գիտաժողով Սանկտ-Պետերբուրգում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ սեպտեմբերի 23-ին Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում մեկնարկեց հայ մշակույթի գրավոր հուշարձաններին նվիրված առաջին միջազգային գիտաժողովը:


Սանկտ-Պետերբուրգի պետհամալսարանի Արևելագիտության ֆակուլտետի 160-ամյակի և եղեռնի 100-ամյակի շրջանակներում անցկացվող գիտաժողովի հիմնկան դրույթներն էին՝ հայ գրավոր ժառանգության լայնածավալ, բազմակողմանի ուսումնասիրությունը բանասերների, արևելագետների, պատմաբանների, արվեստագետների աշխատւթյուններում, արտերկրում գտնվող հայ գրավոր ժառանգության արխիվների, պահոցների, գրադարանների ու ֆոնդերի հաշվառումն ու փոխհամագործակցության ծրագրերի մշակումը, միջմշակութային հարաբերությունների հաստատումը հայ գրավոր ժառանգության կենտրոններում:
Գիտաժողովի հանդիսավոր բացման ժամանակ ողջույնի խոսքերով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, կազմկոմիտեի նախագահ Մ.Բ. Պիոտրովսկին, ովքեր իրենց ելույթներում բարձր գնահատեցին հայ-ռուսական հոգևոր-մշակութային կապերի ամրապնդմանը միտված հայագիտության դերը Սանկտ-Պետերբուրգի պետհամալսարանում:
Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան բանասերներ, պատմաբաններ, արվեստագետներ, լրագրողներ, ասպիրանտներ և ուսանողներ ԵՊՀ-ից, Նովգորոդի պետական համալսարանից, ՌԴ ԳԱ Մոսկվայի լեզվաբանական հետազոտությունների կենտրոնից, Մատենադարանից, Ուկրաինայի հայագիտական հետազոտությունների կենտրոնից, ՌԴ Արևելյան ձեռագրիրի ինստիտւտից, Սանկտ-Պետերբուրգի պետհամալսարանից:
Գիտաժողովի թեմաների բազմազանությունը տարբեր հետաքրքիր քննարկումների առիթ դարձավ : Անկասկած, կարևոր էր նաև այն փաստը, որ զեկուցողներից շատերը այլ ազգային պատկանելություն ունեին :
Ներկաները բարձր գնահատեցին գիտաժողովի կարևորությունը հայկական հոգևոր ու մշակութային կապերի ամրապնդման գործում:
Գիտաժողովի արդյունքների ամփոփումը տեղի ունեցավ Սանկտ- Պետերբուրգի «Վերնատուն » մշակութային կենտրոնում՝ կլոր սեղանի շուրջ: Բոլոր մասնակիցները շնորհակալություն հայտնեցին գիտաժողովի բարձր մակարդակով կազմակերպման և ջերմ ընդունելության համար:
Սեպտեմբերի 25-ին ՌԴ ԳԱ Արևելյան ձեռագրերի ինստիտուտում տեղի ունեցավ «Հայ գրավոր ժառանգության կոթողները» թեմայով ցուցահանդես , ուր ներկայացված էին կենտրոնի Հայկական ֆոնդի ձեռագիր ու հնատիպ մասունքները: Ֆոնդի պատմությանը նվիրված զեկույցով հանդես եկավ ֆոնդի գիտաշխատող և գիտաժողովի կազմակերպիչ Դոնարա Մկրտչյանը, ով իր զեկույցում գործընկերներին կոչ արեց փոխհամագործակցել և օտար ուսումնասիրողներին հայ ժառանգության գրավոր կոթողները մատչելի լեզվով հասանելի դարձնել:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: