• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Գուրգեն Մարգարյանի հիշատակի երեկո

21 փետրվարի, 2014

Ս.թ. փետրվարի 19-ին Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե հայ առաքելական եկեղեցում մատուցվեց ադրբեջանցի Սաֆարովի կողմից սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված պատարագ:

Պատարագի ավարտից հետո Սբ. Կատարինե եկեղեցու բակում գտնվող խաչքար-հուշակոթողին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի գլխավորությամբ ծաղիկներ դրվեցին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Հայաստանի զինվորականների, հայ համայնքի և հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից: Որից հետո համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները գետնի վրա մոմեր դրեցին հավերժացնելու Գուրգեն Մարգարյանի հիշատակը: Այս հուշակոթողը միջոցառման ընթացքում լցվեց ժողովրդի կողմից վառվող մոմերով:

Մոմավառությունից հետո Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի մշակութային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված երեկո:

Երեկոյին բացման խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, որը դատապարտեց մարդասպան Սաֆարովի արարքը և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ: Գլխավոր հյուպատոսը ներկաներին տեղեկացրեց նաև, որ Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և Սանկտ-Պետերբուրգի կառավարության ղեկավարների հետ հանդիպման ընթացքում իրենց հայտնել է Հայաստանի դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: