• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը նշեց հայոց բանակի 22-րդ տարելիցը

28 հունվարի, 2014

Ս.թ. հունվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ հանդիսավորությամբ նշեց հայոց բանակի 22-րդ տարելիցը:

Հայոց բանակի ստեղծման տոնին նվիրված պսակներ դրվեցին գեներալ լեյտենանտ Քրիստոփոր Իվանյանի գերեզմանին և ժամերգություն կատարվեց Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն որտեղ մասնակցում էին ՌԴ-ում արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ԱՊՀ միջխորհրդարական վեհաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիշ Հայկ Չիլինգարյանը, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ՀՀ ունկնդիրների ազգային խմբի ղեկավար Մարկլեն Սաքանյանը, համայնքի ղեկավարությունը, հոգևոր հայրեր, Սանկտ-Պետերբուրգում ուսանող ՀՀ սպաներ և կուրսանտներ /50 հոգի/, ազատամարտիկներ և ռուսական բանակի սպաներ:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան ՌԴ-ում արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը:

Հայոց բանակի 22-րդ ամյակի առթիվ ՀՀ բանակի 10 սպաներ և կուրսանտներ պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրերով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: