• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Սանկտ-Պետերբուրգում

14 մայ, 2025

Ապրիլի 22-ից 24-ը ՌԴ Հյուսիս-արևմտյան տարածաշրջանում նշվեց Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցը:

Ապրիլի 22-ին Սանկտ-Պետերբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության մոտ գտնվող պուրակում Հայ համայնքի ներկայացուցիչների կողմից կազմակերպվել էր հանրահավաք` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Ապրիլի 24-ին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայ առաքելական եկեղեցու բակում գտնվող խաչքար-հուշակոթողին ծաղկեպսակներ դրվեցին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայ համայնքի, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից:

Այնուհետև եկեղեցում ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի մատուցվեց հոգեհանգստի պատարագ, որից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ հանրահավաք: Հանրահավաքին ելույթով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, Սանկտ-Պետերբուրգում հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանն, ինչպես նաև հյուրեր ՌԴ հասարակական կազմակերպություններից:

Երեկոյան Սանկտ-Պետերբուրգի Սմոլնի տաճարում կայացավ հիշատակի մեծ համերգ: Երեկոյին ներկա էին Սանկտ-Պետերբուրգի վարչակազմի ներկայացուցիչներ, հոգևորականներ, հյուպատոսներ, քաղաքի մտավորականներ: Համերգից առաջ ելույթի խոսքով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը և Սանկտ-Պետերբուրգի Ուղղափառ Հոգևոր Ակադեմիայի ռեկտոր Եպիսկոպոս Ամվրոսին:

Նույն օրը Կալինինգրադի Հոգևոր մշակութային կենտրոնում կայացավ Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված պսակադրություն և հոգեհանգստի արարողություն: Միջոցառմանը ներկա էին Կալինինգրադի մարզի ազգամշակութային ինքնավարությունների ղեկավարներ, Կալինինգրադի կառավարության աշխատակիցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառմանն ելույթով հանդես եկան Հայ ազգամշակութային ինքնավարության նախագահ Ֆելիքս Գևորգյանը, Սուրբ Ստեփանոս Հայ Առաքելական եկեղեցու քահանա Տեր-Թորոս Եսայանը:

Երեկոյան Կալինինգրադում կայացավ «Կատաստրոֆա.Գենոցիդ» վավերագրական ֆիլմի ցուցադրում, ուր ներկաների առջև ելույթ ունեցավ Կալինինգրադում ՀՀ պատվո հյուպատոս Յուրի Քաջոյանը:

Հիշատակի միջոցառումներ անցկացվեցին նաև ՌԴ Արխանգելսկում, Կարելիայի Հանրապետությունում, Պսկովում և Վոլոգդայի մարզում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: