Լուրեր

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նոր տարածքի հանդիսավոր բացման արարողությունը:

06.12.2018

Կից լուսանկարներ

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նոր տարածքի հանդիսավոր բացման արարողությունը:

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նոր տարածքի հանդիսավոր բացման արարողությունը:

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նոր տարածքի հանդիսավոր բացման արարողությունը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շրջել է գլխավոր հյուպատոսության նոր շենքի տարածքում՝ ծանոթացել ստեղծված պայմաններին: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դա կնպաստի հայ համայնքին մատուցվող ծառայությունների բարելավմանը, հյուպատոսության արդյունավետ աշխատանքին: Տեղեկացնենք, որ երկարատև բանակցություններից հետո 2017թ. նոյեմբերի 10-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի կողմից ստորագրվել է պայմանագիր՝ Սանկտ-Պետերբուրգի Վասիլեոստրովսկի շրջանի Բոլշոյ պող. տ 57/15 հասցեյում գտնվող մոտ 320 ք.մ. ՀՀ գլխավոր հյուպատոսությանը 49 տարով անվարձահատույց տրվող տարածքի օգտագործման վերաբերյալ: Հյուպատոսության շենքն ունի պատմական նշանակություն և կառուցվել է 1912 թվականին: Գլխավոր հյուպատոսության տարածքը ամբողջությամբ վերանորոգվել է տեղի հայ համայնքի միջոցներով և այն կսկսի իր աշխատանքը 2019 թ. փետրվար ամսից:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր