• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հուլիսի 7-ից 9-ը կայացավ ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Սանկտ-Պետերբուրգ

07 հուլիսի, 2016
Հուլիսի 7-ից 9-ը կայացավ ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միչև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին: Պատվիրակության կազմում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և այլոք: Սանկտ-Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում ՀՀ Վարչապետին դիմավորեցին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը և այլոք: Հուլիսի 8-ին ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստը: Հուլիսի 9-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի ուղեկցությամբ այցելել է Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոց: Վարչապետը շրջայց է կատարել ամրոցով, ծանոթացել նրա պատմությանը: Հովիկ Աբրահամյանը և Մաքսիմ Սոկոլովը ներկա են գտնվել կեսօրի ավանդական համազարկին, որի արձակման պատիվը տրվել է Հովիկ Աբրահամյանին: Այնուհետև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական Կամսկի այգի՝ ծաղկեպսակ դրել Կոմիտասի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ երգահանի հիշատակին: Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում Կոմիտասի հուշարձանի բացումը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: Հովիկ Աբրահամյանն այցելել է նաև Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: