• English
  • Հայերեն
  • Русский
Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
  • Գլխավոր հյուպատոսություն
    • Գլխավոր հյուպատոս
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հանդիպում Սանկտ պետերբուրգի համալսարանի ռեկտոր Մ.Կրոպաչովի հետ

16 սեպտեմբերի, 2014

Ս. թ. սեպտեմբերի 11-ին Սանկտ-Պետերբուրգի Պետական համալսարանի ռեկտոր Միխաիլ Կրոպաչովի հրավերով տեղի ունեցավ հանդիպում Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը հետ:

Ողջունելով գլխավոր հյուպատոսին համալսարանի ռեկտոր Մ. Կրոպաչովը շնորհակալություն է հայտնել հրավերը ընդունելու համար և նշել, որ Սանկտ-Պետերբուրգի Պետական համալսարանը սերտ պատմական կապեր ունի Հայաստանի, հայ գիտնականների և դասախոսների հետ, բավական է նշել հայ ականավոր գիտնականներ Թախտաջյանին և Վ. Համբարձումյանին:

Ռեկտորը տեղեկացրել է գլխավոր հյուպատոսին, որ ամեն տարի մեծ թվով Հայաստանի քաղաքացիներ ուսման համար ընտրում են Սանկտ-Պետերբուրգի Պետական համալսարանը և այդ իսկ պատճառով շատ կարևոր է համագործակցությունը Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ:

Ռեկտորը նշել է նաև, որ միջբուհական և այլ համաձայնագրերի շրջանակներում Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանը համագործակցում է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի, Երևանի Պետական համալսարանի, Սլավոնական համալսարանի և Ճարտարագիտական համալսարանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են նաև մի շարք համատեղ ծրագրեր, որոնք կարող են իրականացվել գլխավոր հյուպատոսության աջակցությամբ և կօգնեն Պետերբուրգի Պետական համալսարանում սովորող հայ ունկնդիրներին: Մասնավորապես Մ. Կրոպաչովը ցանկություն է հայտնել համալրել համալսարանի գրադարանը ռուսերեն լեզվով տպագրված հայկական դասագրքերով, գիտական աշխատանքներով և քարտեզներով:

Հ. Կարապետյանը տեղեկացրել է ռեկտորին, որ նախքան համալսարան գալը հանդիպում է ունեցել Պետական համալսարանի հայ ուսանողների հետ և լսել առկա խնդիրները կապված համալսարանի հայագիտության բաժնում Հայաստանի պատմության դասավանդման հետ:

Առաջարկություն եղավ տարվա ընթացքում Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության օժանդակությամբ համալսարանի տարածքում կազմակերպել ազգային միջոցառումներ, սեմինարներ, կլոր սեղաններ համախմբելով Ռուսաստանում սովորող Հայաստանի քաղաքացի ուսանողներին:

Գլխավոր հյուպատոսը շնորհակալություն է հայտնել ռեկտորին ընդունելության համար և կարևորել նման տիպի հանդիպումները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ՌԴ, ք. Սանկտ-Պետերբուրգ,
Բոլշոյ Պրոսպեկտ ՎԿ, 57/15
Հեռ.` +7 812 670 38 08, +7 812 670 35 05

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: